«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի»ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ Մոսկվայում հրավիրած «Ընտրողների գործադուլ» բողոքի ակցիային 16 մարդ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկվածների թվում է նաև ինքը՝ Նավալնին։
Նրան տեղափոխել են ոստիկանության Յակիմանկայի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության բաժին է այցելել Ռուսաստանի նախագահի թեկնածու, հաղորդավար Քսենիա Սոբչակը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, նա ընդդիմադիր գործչին ջուր և սնունդ է բերել։
Նշենք, որ Ռուսաստանի տասնյակ մարզերում Նավալնիի հրավիրած բողոքի ցույցերի ժամանակ, վերջին տվյալներով, ավելի քան 250 մարդ է բերման ենթարկվել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, դեռևս դեկտեմբերին հրաժարվել է գրանցել Նավալնուն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։
Նավալնիի այս ցույցերով բողոքում է այդ արգելքի դեմ։
Աղբյուրը՝ Ազատություն
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը