Արայի լեռան վրա վնասված արշավական Էդգար Նավասարդյանի վիճակը միջին ծանրության է, անհրաժեշտ է վիրահատություն

Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով վայր ընկած և տարբեր մարմնական վնասվածքներ ստացած արշավական Էդգար Նավասարդյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել են, առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է: Բազմաթիվ սալջարդեր և կոտրվածքներ ունի»,-տեղեկացրին նախարարությունից: Ֆեյսբուքյան իր էջում զբոսավար Յաշա Սոլոմոնյանը գրառում է կատարել` նշելով, որ Էդգար Նավասարդյանին հարկավոր է շտապ վիրահատություն, որի համար էլ իրականացվում է դրամահավաք: Դրամահավաքից ստացված գումարը կուղղվի նաև մահացած Նաիրուհի Ստեփանյանի ընտանիքին: Դեպքի վերաբերյալ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, ըստ որի, հունվարի 28-ին Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: Էդգար Նավասարդյանի 18 հոգուց բաղկացած արշավախումբը բարեհաջող վերելք իրականացնելով Արայի լեռան գագաթ, վերադարձի ճանապարհին հայտնվել է ձնահոսքի մեջ: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած: Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգել են ԱԻՆ «911» ծառայություն, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը արշավախմբի անդամներն ամեն ջանք գործադրել են ձյան մեջ կորած արշավականին գտնելու համար, սակայն հայտնաբերել են դին: Ըստ նախնական տվյալի, վերջինս անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչը սակայն կհաստատվի մասնագիտական եզրակացության հիման վրա: 2 ժամ տևած համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին հաջողվել է իջեցնել ցած, ով ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ և ցրտահարվել։ Խմբի անդամներից Հրաչ Հարությունյանը ստացել է կյանքի համար վտանգ չներկայացնող մարմնական վնասվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են: Ժամը 21:40-ին Նաիրուհի Սիմոնյանի դին հանձնվել է շտապ օգնությանը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am