Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին՝ 19:30-ին, հանդիպում կունենա Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին Արմեն Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում կունենա ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ:
