Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 5-րդ)…

 Այդ կողմերից մեկն էլ Ադրբեջանն է, որն անսպասելիորեն դառնում է Հայաստանի տնտեսական հաշվարկների մաս:

Դեռ մի քանի տարի առաջ «հայ-ադրբեջանական առևտուր» արտահայտությունն ինքնին ֆանտաստիկա էր։ Սակայն Իլհամ Ալիևի կողմից 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում, Նիկոլ Փաշինյանի առջև դրված վճռական վերջակետերից հետո, փոխեց նաև Հարավային Կովկասի քաղաքական հավասարակշռությունը։

Օգտվելով Նիկոլի կառավարության դավադիր ու տգետ քաղաքականությունից, Ադրբեջանը ոչ միայն օկուպացրեց Արցախը այլ նաև սկսեց վերահսկողություն սահմանել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական իրավիճակի վրա: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի քաղաքականությունն էր կխված Հայաստանի դիրքորոշումներից, իսկ այսօր՝ տրամագծորեն հակառակն է:

Հին Հայաստանի ազդեցիկ դերակատարումը որոշ ժամանակով ավարտվեց։ Երևանն արդեն չի կարող տարածաշրջանային ռազմավարությունը կառուցել Բաքվի հետ ունեցած հակամարտության շուրջ, իսկ Բաքուն, այս պահին հասնելով իր ռազմաքաղաքական նպատակին՝ այժմ Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխում է բացառապես իր համար շահավետ հաշվարկների հարթություն։ Նա կարիք չունի, ինչպես նախկինում էր՝ հաշվի առնել Հայաստանի դիրքորոշումը:

Հենց այդ պատճառով այսօր նրանք քննարկում են ոչ միայն խաղաղության պայմանագիրը, հանրաքվեն ու սահմանազատումը, այլև նաև առևտուրը, տարանցումը, նավթամթերքների, երկաթուղիների, ՀՀ էներգոհամակարգի, ջրային ռեսուրսների և բեռնափոխադրումների հարցերը: Այլ կերպ ասած՝ դեռ երեկ Ադրբեջանը Հայաստանի համար հակառակորդ էր։ Այսօր, Արևմուտքի շահերի պահանջով, այն դառնում է Հայաստանի ապագա տնտեսական հաշվարկների մի մասը։

Իր հերթին ԵՄ-ն առաջարկում է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և թվային նախագծերի համար՝ ամբողջ Հարավային Կովկասում մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավելու հետագա խոստմամբ։

Եվ այստեղ հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ։ Վերջիվերջո, Հայաստանի ներկայիս քաղաքականությունը ոչ այնքան ինչ-որ հատուկ խորամանկության արդյունք է, որքան բավական կոպիտ սխալների, դավադիր քաղաքականության և աշխարհաքաղաքական հանգամանքների հետևանք։ Նիկոլի կառավարությունը Հայաստանը սեղմում է աշխարհագրության, տնտեսության, պատմության և խոշոր տերությունների շահերի միջև։
Ընտրությունն, անկեղծ ասած, մեծ չէ։ Թավշյա հեղափոխության, երջանիկ անհատի ու ժողովրդավարության մասին փաշինյանական դատարկ հեքիաթները բախվեցին պրոզայիկ իրականությանը, և պարտվեց այդ բախման մեջ։ Սահմանները մնացին փակ, պատերազմները չափազանց թանկ, աղետալի ու կորստաբեր, շուկաները փոքր էին ու կախյալ, անվտանգությունը մնաց առաջնային պրոբլեմ, «խաղաղությունը»՝ ստորացուցիչ, իսկ աշխարհագրությունը՝ ոչ մի տեղ չանհետացավ։

Հետևաբար իշխանության պահպանման տեսանկյունից, ձևավորվում է բոլորովին այլ շահ։ Ընտրել՝ ոչինչ չընտրելով:
Նա առայժմ չի ցանկանում ընտրել ո՛չ Եվրոպան՝ Ռուսաստանի փոխարեն, ո՛չ Թուրքիային՝ նախկին պատմական թշնամության փոխարեն, ո՛չ էլ Ադրբեջանին՝ հակամարտության փոխարեն։ Սրանք պարզապես աստիճանաբար գալիս են այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» ներկայիս իրավիճակում թանկ է նստելու ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև իրենց վրա: Հետևաբար՝ կողմերի հետ քաղաքական առևտուր անելն ավելի շահավետ է լինում, քան կոնկրետ որոշում կայացնելը:

Այդ պատճառով էլ Նիկոլը չի շտապում որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցում։ Ի վերջո, իրականությունը երբեմն ավելի համոզիչ է լինում, քան ցանկացած եվրոպական գաղափար» ։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am