ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորված էր, սակայն այժմ կալանքը կրում է տանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով։

ArmLur.am-ը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում և ինչ կարգավիճակ ունի նա։

Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։

Նշենք, որ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, 2025 թվականին պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որն արդեն դատարանում է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով ու օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա։

Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական։

Բացի այդ, 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս նա ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Օրդուխանյանը նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրն է։

Նրա անունը նախկինում ևս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, ինչպես նաև ունեցել է գրավատուն և զբաղվել այլ բիզնես գործունեությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Փաշինյանը հունից դուրս եկավ․ լրագրողը նորից տեսանյութ միացրեց (video) «Պիտի բանտ նստի»․ Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին (video) Չես լսում, ինչ եմ ասում. բանավեճ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանի խայտառակ մեղադրանքը՝ Տիգրանաշեն այցելած Նարեկ Կարապետյանին (video) Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին. «Հրապարակ» Ինչպես լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ նորից հունից դուրս եկավ (video) Ես ինչի՞ կռիվ անեմ․․․ Փաշինյանի խոսեց գազի գնից (video) Դավաճանությունը Չ-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է. Ռուբեն Մելիքյան Եվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգն ամբողջ պատմության ընթացքում Ինչպես է Փաշինյանը փորձում փրկել Առուշ Առուշանյանին․ ու՞մ գրպանը գցեց որոշումը (video) «Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աստծունն է, և չպետք է հոգևորը ստորադասենք աշխարհիկին»․ Արամ Համբարյան Ձեր տատիկի անունով մանկապարտեզը դարձել է թմրամիջոցներ ցրելու տեղ․ ու՞ր է 1 տոննա կոկայինը․ Մանուկյան (video) Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Եթե Առուշը մտածում է` իր «Բիզնեսով» փրկեց իրեն և իր բիզնեսը, ապա Փաշինյանին լավ չի ճանաչում. դիտարկում՝ Գորիսի քաղաքապետի՝ ՔՊ-ին միանալու մասին Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video) Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում․ Al Jazeera Սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Արուսյակ Ջուլհակյանի միջև (video) ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է «Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video) Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am