Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.am

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։


Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ ներկրվել է 17.8 մլն դոլարի նավթամթերք (բենզին և դիզելային վառելիք) ու 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։

Հայաստան ներմուծված ադրբեջանական վառելիքը քննարկման մեծ առիթ դարձավ 2025-ի դեկտեմբերին, երբ սկսվեցին ներկրումները։

Իշխանություններն այն համարեցին ձեռքբերում Հայաստանի տնտեսության ու խաղաղության համար, իսկ ընդդիմախոսները՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնել։

Բենզինի շուկայի խոշոր խաղացողները. որքան վառելիք է մտնում Հայաստան և որտեղից
Սկզբում հայտնի էր միայն բենզինի ներկրման մասին, հետագայում հայտարարվեց, որ դիզելային վառելիք ևս ներմուծվում է։

Օրերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները «ազդարարեցին», որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն՝ 977 տոննա դիզելային վառելիք։

Փորձենք հասկանալ, թե ներկրումների մեկնարկից կես տարի անց ինչ կշիռ ունի ադրբեջանական նավթամթերքը հայկական շուկայում։

Առաջին կիսամյակում Հայաստան ներմուծված նավթամթերքի ամենախոշոր մատակարարները Թուրքիան ու Ռուսաստանն են

Մաքսային ծառայության բաց բազայում առկա են «նավթամթերք» խոշորացված ապրանքախմբի տվյալները, որում հիմնական մասն են կազմում բենզինը, դիզելային և ավիացիոն վառելիքը, իսկ ավելի փոքր մասը՝ մազութը, նավթն ու քսայուղերը։

Ընդհանուր առմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 299 մլն դոլարի նավթամթերք։ Ստացվում է, որ Ադրբեջանի մասնաբաժինն այս ներմուծման մեջ 6% է։

2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր ծավալն աճել է մոտ 30%-ով։

Այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիան դարձել է ամենախոշոր մատակարարը՝ 20% մասնաբաժնով՝ գերազանցելով Ռուսաստանին։ Թուրքիայից նավթամթերքի ներկրումը կտրուկ աճել է․ ներմուծվել է մոտ 61 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3.5 անգամ։

Դրան զուգահեռ կտրուկ նվազել են Ռուսաստանից ներմուծման ծավալներն ու այդ երկրի կշիռը։ Առաջին կիսամյակում Ռուսաստանից ներկրվել է մոտ 58 մլն դոլարի նավթամթերք, իսկ ՌԴ մասնաբաժինը 46%-ից կրճատվել է մինչև 19%։

Տեսանելի աճ կա Իրանից և Բուլղարիայ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Սիլվա Համբարձումյանը ինչքա՞ն փայ է տվել իշխանությանը» (video) Լարված իրավիճակ․ «Չփորձե՛ս 2-րդ անգամ ասես՝ ում ինչ գնահատական տամ» «Դու ով մի՛ դիմեք» (video) Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.am Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի իրենց արևմտյան հովանավորներին ներքաշի պատերազմի մեջ. Պեսկով Եկեղեցին, Ամենայն Հայոց հայրապետն այն պատնեշն է, որ թույլ չի տվել՝ տրորել ու անցնել մեր ինքնության վրայով․ Բագրատ Սրբազան Երեկ ֆինանսների նախարարը մարդ էր փնտրում՝ իրեն փրկի Նարեկ Կարապետյանից․ Ռուզան Ստեփանյան (video) Սրբազանը հեգնեց փորձագետին․ Ձեզ հանձարարել են, որ հաստատե՞ք՝էս փամփուշտը փամփուշտ ա,վառոդն էլ՝ վառոդ (video) Զարգացում, ոչ թե հանձնում․ «Ուժեղ Հայաստան»-ն այցելել է Տիգրանաշեն Թուրքիայի դրոշի վրա թքելու համար բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել Աբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Liverpool-ին կոչ են անում հրաժարվել «Թուրքական ավիաուղիների» հովանավորությունից «Փաշինյանը Ֆրանսիա է գնացել փողի հարցերո՞վ․․․ ի՞նչ են ասելու Մոսկվայում»․ Ստեփանյան (video) Նիկոլին ծանր բան է սպասվում․ ի՞նչ է պատրաստվում անել Պուտինը (video) Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը չի լուծելու խցանումների հետ կապված ոչ մի խնդիր. քաղաքագետ Ասեմ՝ ինչպես է որոշվելու՝ ովքեր են առաջիկայում հետապնդվելու․ Բագրատ Միկոյան (video) Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար. Պեսկով ԱՀԱԶԱՆԳ․ 2 բան, որ հենց հիմա անում է այս իշխանությունը․ Էլինար Վարդանյան (video) «Բաքու գնացող աղդամցի Ալեն, դու այնտեղ մի անելիք ունես»․ Գոռ Ավրցյան (video) Վերականգնել այսօրվա երեխաների կորցրած հնարավորությունները և արագացնել փոփոխությունները. Տիգրան Ջրբաշյան «Սպասե՛ք, երգելով ցուցմունքներ են Նիկոլենք իրար դեմ տալու» (video) Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ Շենգավիթում վթարային ջրանջատում կլինի Վեհափառի ու Սրբազանների գործի լուծումն այլընտրանք չունի, քան արդարացումն է. հավատում եմ՝ կան դատավորներ, ովքեր ունակ են այդ որոշումը կայացնելու. Արմինե Ֆանյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հովիկ Աբրահամյանը հայց է ներկայացրել կայքի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am