Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց 24News-ի տեղեկությունը՝ ձերբակալվել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը։
«Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը»,-ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չհայտնեցին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին։ Մեր տեղեկություններով, ենթադրյալ կաշառք տալ/ստանալուն է վերաբերվում գործը, ինչի շրջանակում ձերբակալվել է Անդրեասյանը։
Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։ Նշենք, որ Խաչատուր Անդրեասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը