ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2017 -ի արածն ու չարածը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցը: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ զեկույցում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ, շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։ «Տարվա սկզբին ադրբեջանական կողմը, խախտելով 1994-95 թվականներին կնքված եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին եւ Հայաստանի հետ սահմանի երկայնքով նախաձեռնել է սադրանքների և դիվերսիոն գործողությունների նոր ալիք, ինչը հանգեցրել է կորուստների նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ: Բաքուն շարունակել է իր զինված ուժերի հենակետերն ադրբեջանական բնակավայրերում ու դրանց անմիջական հարևանությամբ տեղակայելու և այդտեղից սադրանքներ նախաձեռնելու՝ խստորեն դատապարտելի իր գործելաոճը»,-ներկայացրել է ՀՀ արտգործնախարարությունը:

Հիշատակված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությանը, որին հանգեցրել են Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման ուղղությամբ շարունակաբար ձեռնարկվող գործողությունները: 2017 թվականին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում` փետրվարի 16-ին Մյունխենում, ապրիլի 28-ին՝ Մոսկվայում, հուլիսի 11-ին` Բրյուսելում, սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում, դեկտեմբերի 6-ին` Վիեննայում: «Նախարարների միջև հանդիպումները և համանախագահների գործուն միջնորդական ջանքերը հնարավորություն են ընձեռել 16 ամսվա ընդմիջումից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Ժնևում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի շրջանակում մոտ չորս տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, նշվել է ձեռք բերված պայմանավորվածության մասին` ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով, այն նույն քայլերը, որոնց մասին ասվում էր 2016 թվականի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և որոնց նկատմամբ Հայաստանը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Սակայն Բաքուն, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած գործելաոճին, գագաթաժողովից անմիջապես հետո վերսկսեց իր անհիմն մեղադրանքները և ռազմատենչ հռետորաբանությունը»: Զեկույցում շեշտված է, որ Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, և այդ օրինակներն իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմի վստահելիությունը: Նախորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընդունվել է 14 հայտարարություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացրել են երեք տարածաշրջանային այց՝ մարտի 27-ին, հունիսի 10-ին և հոկտեմբերի 6-ին, որոնց շրջանակներում Երևանում համանախագահներին ընդունել է Հանրապետության Նախագահը, կայացել են, հանդիպումներ նաև ԱԳ նախարարի հետ:
Նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ ամրագրվել է Մինսկի խմբի համանախագահներին և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք նրանց կողմից առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին աջակցության մասին դրույթը։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am