Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է իրանական լցանավերին ԱՄՆ-ի հարվածները՝ նշելով, որ երկրի զինված ուժերն իրագործել են ինքնապաշտպանության իրենց իրավունքը՝ հարվածելով ամերիկյան ռազմակայաններին և նավերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։Գերատեսչությունը նաև նշում է, որ Պարսից ծոցում և Օմանի ծոցում իրանական նավերին ԱՄՆ զինված ուժերի վերջին հարվածները Վաշինգտոնի ռազմական ագրեսիայի, ծովային շրջափակման և տնտեսական պատերազմի շարունակությունն են և իրենցից ներկայացնում են ՄԱԿ-ի կանոնակարգի և միջազգային օրենքի ակնհայտ խախտում։
«ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններն իրանական առևտրային նավերի դեմ իրենցից ներկայացնում են ոչ միայն լարվածության վտանգավոր սրում տարածաշրջանում, այլև ուղղակի սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», – նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը շեշտում է, որ Իրանի հարվածները Հորդանանում ամերիկյան ռազմաբազային և ամերիկյան նավերին եղել են պաշտպանական։
Սեպտեմբերի 9-ի գիշերն Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել է Պարսից ծոցում իրանական երեք քաղաքացիական նավերին ԱՄՆ-ի հարվածների մասին: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ լցանավ: Ի պատասխան՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել, որոնց թվում, ըստ իրանական կողմի, եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի երկու նավ։ Ավելի ուշ ԱՄՆ-ն հերքել է իր երկու ռազմանավերին հարվածների մասին Իրանի պնդումները։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը