Սարգիս Հացպանյանին հուղարկավորեցին Եռաբլուրում
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանին այսօր հուղարկավորեցին «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում։ Նշենք, որ Սարգիս Հացպանյանը մահացել էր հունվարի 20-ին՝ Ֆրանսիայում, որտեղ բուժվում էր։ Նրա մահից հետո հարազատները Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու թույլտվության համար դիմել էին ՀՀ պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ն նրան Եռաբլուրում հուղարկավորելու համաձայնություն էր տվել։
