ԼՂ-ի մասով իմ ու ԵԽԽՎ-ի դիրքորոշումները համընկնում են.Միկելե Նիկոլետտի
Report-ին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտին ասել է,որ Իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մասով համընկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ: «ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերում միջազգային կազմակերպության գործունեությանը, որն իրականացնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: ԵԽԽՎ-ն պատրաստ է սատարել ցանկացած գործունեություն, որը միտված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ հանգուցալուծումը չի ուշանա: Ես շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ»,- հավելել է նա:
