Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օրենսդրական միջոցներ: Ինչպես հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սթիվեն Դաութին, սահմանափակումները կվերաբերեն Իսլամական Հանրապետության ֆինանսական համակարգին, առևտրին և ծովային փոխադրումներին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դաութին գրավոր հայտարարություն է ուղղել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատ։Խորհրդարանի կողմից հաստատման դեպքում կվերականգնվեն մի շարք պատժամիջոցներ, որոնք չեղարկվել էին 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային գործարքի համաձայն։

 «Ֆինանսական միջոցներն էլ ավելի կսահմանափակեն Իրանի կառավարության հնարավորությունները՝ հասանելիություն ունենալու Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգին և միջոցներ ներգրավելու իր միջուկային ծրագրի ֆինանսավորման համար: Այս օրենսդրության շրջանակներում ընդլայնվում է ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ գործում են առևտրային արգելքներ: Դա վերաբերում է այն ոլորտներին, որոնք առանցքային դեր են խաղում այն ճյուղերում, որոնք նպաստում են Իրանի միջուկային ներուժի մեծացմանը, ինչպիսիք են էներգետիկան, ծրագրային ապահովումը, մետալուրգիան, ոսկու արդյունահանումը, ինչպես նաև գործունեության ուղեկցող տեսակները, ներառյալ ծովային փոխադրումները, ապահովագրությունը և բանկային ծառայությունները», – ասված է Դաութիի հայտարարության մեջ:

Արգելվում է նաև «լրացուցիչ ապրանքների և տեխնոլոգիաների» արտահանումը, որոնք կարևոր նշանակություն ունեն Իրանի սովորական սպառազինության արտադրության և միջուկային ներուժի զարգացման համար:Բացի այդ, սահմանվում է իրանական օդանավերի վայրէջքի արգելք Մեծ Բրիտանիայում՝ բացառությամբ մի շարք դեպքերի:

Դաութին հավելել է, որ «օրենսդրությունն ընդլայնում է պատժամիջոցների սահմանման լիազորություններն այն նավերի նկատմամբ, որոնք ապահովում են Իրանի միջուկային ծրագրի իրագործումը և նպաստում նրա խափանարար և ապակայունացնող գործունեությանը»:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am