Թրամփի դավաճանությունների հանդեպ Մելանիայի վերաբերմունքի մասին մանրամասներ
« Մելանիա Թրամփը կենտրոնացած է իր ընտանիքի եւ առաջին տիկնոջ դերի վրա, այլ ոչ թե անիրական սցենարների, որոնք ամեն օր տարածվում են կեղծ նորություններով», — ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը Twitter- ում հերքել է նախագահական զույգի ընտանիքի խնդիրների մասին «բացարձակ կեղծ տեղեկությունները», հաղորդում է «Գազետան»: Ավելի վաղ տեղեկացրել էինք ,որ The Daily Mail թերթը գրել էր այն մասին,որ պոռնոսատղի հետ ունեցած սեքս-սկանդալից հետո առաջին տիկինը Սպիտակ Տանը չի լինում,նա մի քանի օր անցկացրել է հյուրանոցում:
