Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե....

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փորձենք մոդելավորել մի իրավիճակ, երբ հայ-ռուսական հարաբերությունները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ Փաշինյանի իշխանության հակամարտությունը հասել է այն փուլին, որ ընդհանրապես խզվել են բոլոր տեսակի կապերը: Կարճ ասած՝ հարաբերություններ, որպես այդպիսին, արդեն չկան: Դատելով այն տեմպերից, որ ստացել են փաշինյանական իշխանության քայլերը, որոնք ակտիվորեն խրախուսվում են իր արտաքին հովանավորների կողմից, առանձնապես «մոդելավորելու» բան էլ չկա, դա միանգամայն տեսանելի մոտակա հեռանկար կարող է դառնալ:

Թե անվտանգային տեսակետից ինչ է նշանակում, օրինակ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, կարծում ենք, բավականին պարզ և մատչելի կարող են «բացատրել», ասենք, 1918, ապա 1920-21 թվականների իրադարձությունների մասին վկայությունները: Հնարավոր է՝ այդ իրադարձությունների գիտակ պատմաբաններն էլ ասելու բան կունենան:

Հայ-ռուսական հարաբերությունների խզումը, միաժամանակ, նշանակելու է Մեծամորի ԱԷԿ-ի աստիճանական կանգ և շահագործումից դուրսբերում: Հարցը այս դեպքում չի կարելի ընկալել զուտ որպես էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր 1 խոշոր ձեռնարկության լիկվիդացում: Հայաստանն ատոմակայանով ու Հայաստանն առանց ատոմակայանի՝ կարգավիճակային առումով երկու տարբեր երկրներ են: Չխոսենք արդեն գիտական բաղադրիչի, մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի ու այդ բնագավառի գիտակների, որակավորված մասնագետների, ճարտարագետների կորստի մասին:

Բայց այս «բարձր մատերիաները», կարծես, ոմանց առանձնապես չեն հուզում: Կամ էլ մարդիկ «գլուխ չունեն» նման թեմաների մեջ խորամուխ լինելու հետ: Դե ինչ, ավելի հողեղեն, յուրաքանչյուրի մաշկի վրա զգացվող իրողություններ ու դրանց հետ կապված հավանական զարգացումներ դիտարկենք: Առավել ևս, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման առաջին «շորշոփներն» արդեն նկատելի են: Խոսքը, օրինակ՝ գյուղմթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվողների, ընդհանրապես գյուղացիական տնտեսությունների արդեն իսկ ծանր վիճակի մասին է: Տեսեք. գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները անխուսափելիորեն հանգեցնելու էին և հանգեցրեցին այդ ոլորտում տնտեսվարողների վիճակի վատացմանը:

Սակայն դրանք դեռ ծաղիկներն են միայն:

Տեսանելի հեռանկարում շատ հավանական է Ռուսաստանում աշխատանք (եկամտի աղբյուր) գտած մեծ թվով մեր հայրենակիցների արտաքսում կամ պարզապես վերադարձ: Այստեղ հարցն այն չէ, թե ինչ եղանակով այդ մարդիկ կհայտնվեն Հայաստանում: Խնդրի էությունն այն է, որ միանգամից մեծ թվով հայրենակիցներ, իսկ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդու մասին (եթե նկատի ունենանք նաև ընտանիքները) կանգնելու են սոցիալական բարդությունների առաջ: Բացի այն, որ զրկվելու են կայուն եկամտի աղբյուրներից, իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից, հարցն այն է նաև, որ Հայաստանի աշխատաշուկան չի կարողանալու նրանց ճնշող մասին համարժեք աշխատանք կամ զբաղվածություն առաջարկել:

Ըստ որում, արդեն իսկ գրանցվել են դեպքեր, երբ տասնյակ հայրենակիցներ, չցանկանալով սպասել հարաբերությունների վատացման ծայրահեղ աստիճանին, արդեն «ռուսաստաններում» հավաքել են իրերն ու վերադարձել ընդհանուր նշանաբանով՝ «Հայաստանից լավ տեղ չկա»: Այդպիսի օրինակներ ինքներս ենք հանդիպել: Ընդ որում, ոչ քիչ օրինակներ:

Ի լրումն, թե՛ վերը նշված պատճառով, թե՛ հարաբերությունների խզման հետևանքով կրճատվելու, զրոյանալու են ռուսաստանից ֆինանսական հոսքերը, որոնց տրանսֆերտներ են ասում: Մինչդեռ խոսքը ահռելի գումարների մասին է, որոնք էական նշանակություն ունեին Հայաստանի ընդհանուր տնտեսական ակտիվության, առևտրաշրջանառության և դրանց շաղկապված ոլորտների կենսագործունեության վրա:

Այսինքն, բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա:

Ավելին, բյուջեի միջոցները օդից չեն հայտնվում: Եվ ընդհանուր աղքատացումը, գյումթերք մշակողների, արտահանողների եկամուտների անկումը, արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների հնարավոր զրոյացումը, առևտրի ծավալների անկումը անխուսափելիորեն անդրադառնալու են բյուջեի մուտքերի վրա:


Բայց սրանք էլ դեռ ծաղկեփնջերն են:

Հարաբերությունների խզումը ենթադրում է, որ Հայաստանը կա՛մ դադարելու է ռուսական գազ ստանալ, կա՛մ էլ այն ստանալու է «եվրոպական» գներով, այսինքն՝ ներկայիս գներից մոտ 6-7 անգամ թանկ: Սա նշանակում է թե՛ գազի կտրուկ թանկացում բնակչության համար, թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի թռիչքային աճ: Իսկ այդ երկուսը միասին նշանակում են ամեն ինչի թանկացում՝ սկսած հացից, վերջացրած հանրային տրանսպորտի ուղեվարձով: Այսինքն, զանգվածային աղքատացման հեռանկար:

Սկզբունքորեն, չի կարելի բացառել զարգացման տարբերակ, որ Փաշինյանի իշխանության «բուռն» գործունեության հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվեն մի կացության մեջ, երբ 90-ականների սկզբի «ցուրտումութ» տարիները նույնիսկ երանելի կթվան: Բայց եթե այն ժամանակ գերակշռում էին օբյեկտիվ գործոնները, ապա հիմա այդ ամենը կլինի բացառապես սուբյեկտիվ պատճառներով: Մի անձի, մի ուժի քմահաճույքով և «դրսի» հանձնարարությամբ:

Բնականաբար, խնդիր է ծագելու հացահատիկի, կոնկրետ՝ ցորենի հետ կապված: Հայաստանն, ինչպես հայտնի է, հացահատիկայինների առումով ինքնաբավ չէ: Իսկ Արցախը կորստի մատնելուց հետո՝ առավել ևս:

Եթե այս՝ «սոցիալական բլոկը» ի մի բերենք, ապա հայ-ռուսական հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի նկատելի անկման, պարզ ասած՝ աղքատացման, շատ կարճ ժամանակահատվածում դիտարկվելու են գների աճ և դրամի արժեզրկում, գործազրկության աճ, սոցիալական վիճակի անտանելիացում:

Ոմանք կարող են կարծել, թե չափազանցնում ենք: Սակայն ասվածի մեջ ոչ մի միստիկ կամ ֆանտազյորական բան չկա: Դա ընդամենը առկա իրողությունների վրա հիմնված չոր, նույնիսկ շատ չոր, տրամաբանական հետևությունների շղթա է:

Կան նաև այնպիսիք, որ նման հնարավոր անկումը համարում են կամ հրամցնում են որպես... ինքնիշխանություն: Ի դեպ, «ինքնիշխանության» մասին: Ակնհայտ է, որ «դատարկված տեղը» արագորեն ձգտելու են լրացնել Թուրքիան և Ադրբեջանը: Հազիվ թե կարող է գտնվել որևէ ողջախոհ անձ, որ նման ազդեցության կամ ճնշման տակ հայտնվելը բնորոշի որպես «ինքնիշխանություն»: «Ինքնակերություն» կամ «ինքնահիմարություն»՝ միգուցե, բայց հաստատ՝ ոչ ինքնիշխանություն:

Մտածելու համար հատկացված ժամանակը սեղմվում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am