Եթե քո պետության մեջ դու քաղաքացի չես ու չունես կարծիք, ապա պետությունը դառնում է վթարային

Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը

«Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի տպագրության և դրա շուրջ քննարկումների մեջ իրականում վատ բան չկա։ Խնդիրը ոչ գիրքն է, ոչ՝ շնորհանդեսը։ Դա մեր ընդհանուր պատմությունն է։ Իհարկե, հասկանալի է զգացմունքային արձագանքը՝ հաշվի առնելով գրքի հեղինակի գործոնը։

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը։ Եվ դա ոչ թե հակընդդեմ գիրք պիտի լինի, այլ՝ մեր նույն ընդհանուր պատմության կարևոր հարցերի վերլուծություն։

Ավելին, այն պետք է լինի ոչ այնքան անցյալի մասին, այլ՝ ջարդվող ապագայի։

Հեշտ հարցեր այլևս չկան։ Ի վերջո պետք է ընդունենք, որ հիմա գործ ունենք հայկական ինքնության խոր ճգնաժամի հետ, որը հայտնի չէ՝ ինչով կվերջանա։

Մի սրահում ասում են՝ մեզ էլի հեղափոխություն է պետք, մեկ այլ սրահում՝ հակառակը՝ պետք է դադարեցնել հեղափոխությունը։

Հեղափոխության տակ եթե հասկացվում է «դասակարգային պայքարը», ապա այն տոքսիկ ներկայից վերածվելու է ոչնչացված ապագայի։ Ընդ որում՝ շատ արագ։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված՝ 700/700 հազարական հասարակությունը չի լսում իրար և չի գտնում առաջընթաց ապահովող համակեցության բանաձևը։

Հայկական աշխարհի փլուզումը ընթացքի մեջ է, հեռանկարը՝ անորոշ։ Սփյուռքի մի մասը կտրուկ օտարացել է Հայաստանից։ Հայրենիքը Հայաստանի և սփյուռքի շատ հայերի համար վերածվում է ընդամենը համով ուտելու արեալի։ Ինքնության ճգնաժամի պայմաններում սա լրիվ բնական հետևանք է։

Պետք չէ խուսափել մեր կյանքի, մեր պատմության, մեր ներկայի որևէ խնդրի քննարկումից։ Սուբյեկտիվիզմը, իհարկե, լինելու է շատ մեծ։ Բայց չքննարկելը, չխոսելը ավելի վտանգավոր է։

Երբ հեղափոխականները խոսում են նոր հեղափոխության անհրաժեշտության մասին, այն այլևս չի առաջացնում որևէ էմոցիա ոչ միայն լայն հասարակության մոտ, այլև՝ սալոնային հեղափոխական էլիտայի։ Բոլորին պարզ է, որ պետությունը լուրջ խնդիրների առաջ է, իսկ «հեղափոխությունը» մտել է հակահեղափոխականներին, «կոնտրա»-ներին «բացահայտելու և վնասազերծելու» դասական փուլ։

Մեր երկրին նոր հանրային նախագծեր են պետք, նոր քաղաքական միտք, նոր տեսլական։ Մեր ժողովրդի և պետության տապալումների հիմքում նաև այն հանգամանքն է, որ մենք միշտ վախենում ենք ապագայից, փախչում ենք ապագայից, այնինչ ապագան միշտ գալիս է, և մենք միշտ լինում ենք անպատրաստ։

Ու մենք այս հոգեբանությամբ չենք ուզում, չենք համարձակվում մեր երկրում մեր ապագան մեր ձեռքերով կազմակերպել։ Ուրիշ տեղ՝ սիրով։ Անծայրածիր Ռուսաստանից մինչև Գլենդել մենք պատրաստ ենք մեզ համար ապագա կերտել, բայց հայրենիքում՝ ոչ։ Հայաստանից դուրս՝ այլ օտար պետություններում, կարելի է ապագա կերտել առանց կարծիք ունենալու, առանց տեսակետ ու տեսլական ունենալու, առանց քաղաքացի լինելու։

Իսկ հայրենիքում դա հնարավոր չէ։ Եթե քո պետության մեջ դու քաղաքացի չես ու չունես կարծիք, ապա պետությունը դառնում է վթարային։

Մի ռուսական ֆիլմ էի վերջերս նայում, ռուսական հեղափոխության ժամանակների մասին։ Երկու հեղափոխական բոլշևիկ զրուցում են, մեկը մի թեթև համարձակվեց քննարկել վերադասի ասածի իսկությունը։ Պատասխանը դասական էր՝ բոլոր հեղափոխությունների համար. Что за барскиезамашки – иметь собственное мнение!

Չգիտեմ՝ այսօրվա հետընտրական կեղտոտ, քանդված մթնոլորտում որո՞նք են ճիշտ քայլերը, բայց սեփական կարծիք ունենալն ու քաղաքացի լինելը՝ սեփական երկրում, պարտադիր է։

Ավելին, այսօր դա ազգային անվտանգության խնդիր է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am