Էյֆելյան աշտարակը փակվել է

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները գործադուլ են հայտարարել հինդուիստական ​​խմբի մասնավոր այցի ժամանակ կին աշխատակիցներին տղամարդկանցով փոխարինելու պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France 24-ը հաղորդում է, որ բողոքի ակցիայի պատճառով Էյֆելյան աշտարակը սեպտեմբերի 7-ին փակ է եղել։ CGT արհմիության հայտարարության համաձայն՝ աշխատակազմը դատապարտում է ղեկավարության կարգադրությունը, որի համաձայն կանայք «մեկուսացվել են, փոխարինվել կամ ստիպված եղել աչքի չընկնել՝ իրենց սեռով պայմանավորված»։

«Ոմանց խնդրել են հեռանալ իրենց տեղից և գնալ այլ հատված։ Որոշ տեղերում նրանց փոխարինել են տղամարդիկ, – ասվում է հայտարարության մեջ։

– Եվ բոլոր կին աշխատակիցներին հրահանգվել է չանցնել որոշակի հատվածներով, քանի դեռ պատվիրակությունն այնտեղ է եղել»։

Պարբերականը նշում է, որ պատվիրակության այցը համընկել է Սեն գետում Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) հոգևոր շարժման կողմից կազմակերպված մշակութային միջոցառման՝ նավակների երթի հետ։ BAPS-ը սեպտեմբերի 6-ին Փարիզի մոտ օծել է իր առաջին խոշոր տաճարը Ֆրանսիայում։

Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերությունը հայտարարել է, որ պատվիրակությունը խնդրել է այցը կազմակերպել այնպես, որ սահմանափակվի «կանանց հետ շփումը»։ Ընկերությունը նաև խոստովանլ է, որ «այս պայմանները չպետք է ընդունվեին»։

«Պայմանները չէին համապատասխանում SETE-ի արժեքներին, ոչ էլ տղամարդկանց և կանանց միջև հավասարության սկզբունքներին», – ասել է ընկերությունը՝ խոստանալով ընդունել «հետևանքները»։

Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը X-ում գրառման մեջ իր աջակցությունն է հայտնել գործադուլին՝ կին աշխատողների բացառումը որակելով որպես «անընդունելի» և նշելով, որ դա հակասում է «Էյֆելյան աշտարակի կողմից պաշտպանվող արժեքներին»։

Ֆրանսիայի հավասարության նախարար Ավրորա Բերժեն զայրացած է արձագանքել միջադեպին՝ գրելով X-ում. «Ֆրանսիայում մենք կանանց չենք խնդրում ջնջել իրենց։ Ոչ մի դոգմա, ոչ մի կրոն Հանրապետության օրենքներից վեր չէ»։

Էյֆելյան աշտարակը, որը տարեկան ընդունում է գրեթե յոթ միլիոն այցելուի, սեպտեմբերի 7-ին ամբողջ օրը փակ էր եղել, բայց անձնակազմի ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին այն կբացվի սովորականի պես։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am