Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական խոշորածավալ հիմնանորոգմանը․ սեպտեմբերի 10-ից նախատեսվում է սկսել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող ուղեանցի՝ «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 110 օրացուցային օրվա ընթացքում, իսկ կապալառուի հետ կնքված պայմանագրի արժեքը 324 մլն դրամ է։ Թվում է՝ հերթական անհրաժեշտ ծրագիրն է մայրաքաղաքի ենթակառուցվածքների բարելավման համար։ Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանի դեպքում արդեն օրինաչափ հարց է առաջանում՝ նոր ծրագիր սկսելուց առաջ նախորդը վերջնականապես ավարտե՞լ են։ Բանն այն է, որ քաղաքապետարանը դեռ մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը մեծ ոգևորությամբ գնաց և ընդունեց շինարարությունը, սակայն կամրջի մայթերը մինչ այսօր քանդված են։

Այսինքն՝ քաղաքապետարանի և կառավարության հաշվետվություններում աշխատանքը կարող է ավարտված համարվել, մինչդեռ քաղաքացին ամեն օր իր աչքով տեսնում է կիսատ մնացած պատկերը։ Կիևյան կամրջի հիմնանորոգման պայմանագրի արժեքը 456 մլն դրամ էր։ Լամբադայի համար նախատեսված 324 մլն դրամն էլ գումարելով՝ ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ։


Եվ հենց այստեղ է խնդիրը․ հարյուրավոր միլիոններ ծախսելը դեռ արդյունավետ կառավարում չէ։ Արդյունավետ կառավարումն այն է, երբ աշխատանքը ոչ միայն հանդիսավոր հայտարարվում է ավարտված, այլ իրականում ավարտված է՝ մինչև վերջին մայթը, անցուղին և քաղաքացու համար անհրաժեշտ հատվածը։Հետևաբար, հարցը միայն այն չէ, թե Լամբադա կամրջի հիմնանորոգման համար ինչու է ծախսվելու 324 մլն դրամ։ Շատ ավելի կարևոր է՝ ո՞վ է պատասխանատվություն կրում Կիևյան կամրջի կիսատ վիճակի համար, ինչո՞ւ են մայթերը մինչ այժմ քանդված, և ինչպե՞ս է քաղաքապետարանը նոր՝ հարյուրավոր միլիոնների ծրագիր սկսում՝ նախորդի ամբողջական ավարտը չապահոված։ Տիգրան Ավինյանի համար սա արդեն պարզապես շինարարական խնդիր չէ, այլ կառավարման որակի հարց։ Քաղաքացիներին պետք չեն միայն նոր պայմանագրեր, նոր թվեր ու հերթական «աշխատանքները մեկնարկեցին» հայտարարությունները։ Նրանք իրավունք ունեն իրենց հարկերից ծախսվող հարյուրավոր միլիոնների դիմաց ստանալ ամբողջությամբ ավարտված և անվտանգ ենթակառուցվածք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
«Հուլիսի 30-ի դրությամբ որքա՞ն է կազմել պետական պարտքը․․․ կեղծ թվե՞ր, թե՞․․․» (video) «Որպեսզի հաղթանակ կերտած մարդիկ մնան, ՀՀ այսօրվա տիրակալները պետք է հեռանան»․ Արթուր Խաչատրյան Հասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու» Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին Սկանդալ էր՝ ձեր քույրն ասել է, որ հատ-հատ կծամի բոլորի ականջները. Ղազարյանի խոսքը հունից հանեց (video) Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում․ «Իշխանություն» «Թուրքական ավիաուղիները» զգուշացնող հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին Վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը Բյուջեից շուրջ 11 միլիոն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկրությանը «Opel»-ի վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանի սարքած գործով Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահեցին․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) «Օլիմպիակոս»-ը հաղթեց գավաթային հանդիպումը, Թիկնիզյանը մասնակցեց խաղին Զսպվածությո՛ւն ցուցաբերեք, ցինիկի հարցում առավել ևս․ Էդգար Ղազարյանի կոշտ պատասխանը ՔՊ-ականին (video) Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Թող Ադրբեջանը հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի․ կայանի գլխավոր տնօրեն Ողբերգական դեպք՝ Երևանում. ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետ Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Կալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան «Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am