Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնում են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում ապրանքը ձեռք են բերում նույնիսկ պարտքով կամ նախնական պայմանավորվածություններով՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։


«Ժողովուրդ» օրաթերթին առայժմ չի հաջողվել պաշտոնապես պարզել, թե ինչով է պայմանավորված շուկայում ստեղծված իրավիճակը և արդյոք պետական մարմինները արձանագրել են ցեմենտի պակաս։ Սակայն ուշագրավ է, որ խնդիրը ծագում է հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։

«Արարատցեմենտ»-ի շուրջ ամիսներ շարունակ իրավական և քաղաքական գործընթացներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի պետականացման մասին հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է պետությանը, իսկ հուլիսի 31-ին Էկոնոմիկայի նախարարի հրամանով ընկերությունում կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը։ Գործարանը փաստացի խլվեց կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանից։

 

 

Մյուս խոշոր արտադրողը՝ տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտը», օրերս նոր սեփականատեր է ձեռք բերել։ Գործարանը գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը, որը հայտարարել է արտադրությունը վերականգնելու և ներդրումային ծրագիր իրականացնելու մտադրության մասին։ Սակայն այս պահին գործարանի արտադրական հզորությունները դեռ չեն վերադարձել շուկա։ Այս ամենին գումարվում է ներմուծման գործոնը։ Հայաստանի ցեմենտի շուկան վերջին տարիներին էապես կախված է եղել նաև ներմուծումից, մինչդեռ կառավարությունը հունիսին երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակում և լիցենզավորման նոր կարգ է սահմանել։

Պաշտոնական վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ դեռ մինչև այս զարգացումները տեղական արտադրության նվազման միտում կար. 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է շուրջ 10 տոկոսով, իսկ 2026 թվականի հունվար-ապրիլին՝ ևս 4 տոկոսով։

Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։ Այս պահին, իհարկե, փաստական հիմք չկա պնդելու, որ կառուցապատողների նկարագրած դեֆիցիտն ուղղակիորեն «Արարատցեմենտ»-ի շուրջ իշխանության սկսած գործընթացների հետևանքն է։ Սակայն ժամանակագրական համընկնումը և շուկայի կառուցվածքը առնվազն հարցեր են առաջացնում։ Ստացվում է՝ երկրի խոշոր արտադրողներից մեկի կառավարումը պետությունն է ստանձնել, մյուս խոշոր գործարանը տարիներ շարունակ չի արտադրել և նոր է սեփականատեր փոխել, ներմուծման ուղղությամբ էլ կան սահմանափակումներ ու արտաքին ռիսկեր։ Իսկ այս ամենի հետևանքներն արդեն, ըստ կառուցապատողների, զգացվում են շինհրապարակներում։

Եթե ցեմենտի մատակարարման խնդիրը շարունակվի, այն կարող է այլևս միայն շինանյութի շուկայի խնդիր չլինել․ շինարարությունների ժամկետների երկարաձգումը և ինքնարժեքի հնարավոր աճը կարող են իրենց հերթին ազդել նաև բնակարանաշինության և անշարժ գույքի շուկայի վրա։

Հարցն այժմ մեկն է՝ արդյո՞ք կառավարությունը վերահսկում է ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը և ունի՞ ծրագիր հնարավոր դեֆիցիտը արագ հաղթահարելու համար, թե՞ իշխանության՝ շուկայի խոշորագույն արտադրողներից մեկի շուրջ սկսած գործընթացների տնտեսական հետևանքները հաշվարկված չեն եղել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
«Հուլիսի 30-ի դրությամբ որքա՞ն է կազմել պետական պարտքը․․․ կեղծ թվե՞ր, թե՞․․․» (video) «Որպեսզի հաղթանակ կերտած մարդիկ մնան, ՀՀ այսօրվա տիրակալները պետք է հեռանան»․ Արթուր Խաչատրյան Հասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու» Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին Սկանդալ էր՝ ձեր քույրն ասել է, որ հատ-հատ կծամի բոլորի ականջները. Ղազարյանի խոսքը հունից հանեց (video) Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում․ «Իշխանություն» «Թուրքական ավիաուղիները» զգուշացնող հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին Վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը Բյուջեից շուրջ 11 միլիոն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկրությանը «Opel»-ի վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանի սարքած գործով Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահեցին․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) «Օլիմպիակոս»-ը հաղթեց գավաթային հանդիպումը, Թիկնիզյանը մասնակցեց խաղին Զսպվածությո՛ւն ցուցաբերեք, ցինիկի հարցում առավել ևս․ Էդգար Ղազարյանի կոշտ պատասխանը ՔՊ-ականին (video) Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Թող Ադրբեջանը հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի․ կայանի գլխավոր տնօրեն Ողբերգական դեպք՝ Երևանում. ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետ Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Կալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան «Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am