Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել արդարադատության նախարարի տեղակալների ունեցվածքը եւ ներկայացնել հանրությանը, թե պաշտոնյաներն ինչ գույքով ու ֆինանսական միջոցներով են պաշտոն ստանձնել եւ ինչպես են դրանք փոխվել պաշտոնավարման ընթացքում։ Այս անգամ ուսումնասիրել ենք արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու պահից մինչեւ 2025 թվականը։

Տիգրան Դադունցը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։ Պաշտոնը ստանձնելու պահին Դադունցի անունով սեփականության իրավունքով անշարժ գույք հայտարարագրված չի եղել։ Միաժամանակ հայտարարագրում նշված է, որ նա 90 եւ ավելի օր փաստացի տիրապետել է Երեւանում գտնվող բնակարանի։

Տրանսպորտային միջոցներից Դադունցը ունեցել է 2014 թվականի արտադրության «Hyundai» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի սեպտեմբերի 13-ին՝ գնման եղանակով։

Բանկային ավանդների մասով Դադունցը հայտարարագրել էր երեք դոլարային ավանդ՝ 12 հազար 517.43, 10 հազար 300 եւ 5300 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաեւ 3 մլն 34 հազար դրամի ավանդ։ Բանկային հաշիվներում պաշտոնը ստանձնելու պահին առկա է եղել 5 մլն 248 հազար 198.5 դրամ, 167.39 եվրո, 1177.19 դոլար եւ եւս 1 մլն 22 հազար 220.69 դրամ։ Էլեկտրոնային հաշվում առկա է եղել 7531.76 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 10 հազար դրամ եւ 330 ԱՄՆ դոլար։

Պաշտոնը ստանձնելու ժամանակ Դադունցը ունեցել է նաեւ 42 մլն 999 հազար 186.6 դրամի վարկային պարտավորություն։ Հայտարարագրում նշված է, որ վարկը կապված է կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունքի հետ։

Ինչ փոխվեց 2024 թվականին

Դադունցի՝ 2024 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս, որ այդ տարվա ընթացքում նրա ֆինանսական շրջանառություններն ու եկամուտները բավականին զգալի են եղել։ Անշարժ գույքի մասով էական փոփոխություն չի արձանագրվել․ նրա անունով սեփականության իրավունքով անշարժ գույք չի հայտարարագրվել, սակայն տարվա ընթացքում նա 90 եւ ավելի օր փաստացի տիրապետել է Երեւանում գտնվող բնակարանի։

2014 թվականի «Hyundai»-ն պահպանվել է։ Տարվա ընթացքում նոր տրանսպորտային միջոց ձեռք բերելու կամ եղածը օտարելու մասին տվյալներ հայտարարագրում չկան։

2024 թվականի ավարտին Դադունցի բանկային ավանդները կազմել են 12 հազար 517.43, 10 հազար 300 եւ 5300 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 3 մլն 34 հազար դրամ։ Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա է եղել 7 մլն 545 հազար 558.27 դրամ, 1114.29 ԱՄՆ դոլար եւ 378 եվրո։ IDRAM-ի էլեկտրոնային հաշվում եղել է 7531.76 դրամ։ Կանխիկ դրամը տարվա սկզբի 10 հազար դրամից տարեվերջին հասել է 905 հազար դրամի, իսկ կանխիկ դոլարը մնացել է 330 դոլար։

2024 թվականին Տիգրան Դադունցի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 25 մլն 565 հազար 295.8 դրամ։ Դրանից 15 մլն 918 հազար 764 դրամը ստացել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամից, 4 մլն 98 հազար 907 դրամը՝ որպես եկամտային հարկի վերադարձ, իսկ 2 մլն 242 հազար դրամը ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով։ Արդարադատության նախարարությունից նրա ստացած եկամուտը կազմել է 1 մլն 404 հազար 291 դրամ, իսկ Երևանի պետական համալսարանից՝ 700 հազար 269 դրամ։ Մնացած եկամուտները կազմել են բանկային տոկոսներ եւ այլ վճարումներ։

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 999 հազար 186.6 դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղվել է 6 մլն 694 հազար 24.9 դրամ։

Իսկ ինչ ունեցվածք ուներ 2025-ի ավարտին

2025 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս, որ նրա անունով անշարժ գույք կրկին չի հայտարարագրվել։ Միաժամանակ նա շարունակել է 90 եւ ավելի օր փաստացի տիրապետել Երեւանում գտնվող բնակարանի։ 2014 թվականի «Hyundai»-ն նույնպես մնացել է նրա ունեցվածքում։

2025 թվականին Դադունցի ֆինանսական ակտիվների շարքում նորություն են ամերիկյան խոշոր ընկերությունների արժեթղթերը։ Նա ձեռք է բերել Netflix, Tesla, Super Micro Computer, Intel Corporation, Nvidia եւ Apple ընկերությունների արժեթղթեր։ Տարեվերջին դրանց հայտարարագրված արժեքները համապատասխանաբար կազմել են 187.52, 899.44, 30, 184.5, 1119 եւ 813 ԱՄՆ դոլար։

Բանկային ավանդների մասով տարեվերջին Դադունցն ունեցել է 12 հազար 840.25, 10 հազար 300 եւ 5400 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 3 մլն 34 հազար դրամ։ Բանկային հաշիվներում նրա դրամական միջոցները 2025 թվականի ավարտին կազմել են 17 մլն 836 հազար 608 դրամ, 1600.39 ԱՄՆ դոլար եւ 36.88 եվրո։

Բացի այդ, նա հայտարարագրել է 1200 ԱՄՆ դոլարի կրիպտոարժույթ՝ Bitcoin, Solana, Dogecoin, Ethereum, XRP, BNB եւ Cardano։ Տարվա սկզբին այդ ակտիվների արժեքը հայտարարագրված էր զրո։ Կանխիկ դրամի մասով տարեվերջին Դադունցն ունեցել է 815 հազար դրամ եւ 500 ԱՄՆ դոլար։

2025 թվականին նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 25 մլն 641 հազար 552 դրամ։ Դրանից 19 մլն 462 հազար 617 դրամը ստացվել է Արդարադատության նախարարությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 4 մլն 201 հազար 807 դրամը՝ եկամտային հարկի վերադարձից։ Երևանի պետական համալսարանից ստացած եկամուտը կազմել է 576 հազար 613 դրամ, իսկ Ֆինանսների նախարարությունից այլ եկամուտների տեսքով՝ 300 հազար դրամ։ Մնացած գումարը կազմել են տարբեր բանկերից ստացված տոկոսային եկամուտները։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Դադունցի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 983 հազար 157.7 դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 մլն 798 հազար 69.9 դրամ։

Այսպիսով, Տիգրան Դադունցը 2024 թվականի նոյեմբերին պաշտոնը ստանձնել է առանց իր անունով հայտարարագրված անշարժ գույքի, մեկ՝ 2014 թվականի «Hyundai» ավտոմեքենայով, բանկային միջոցներով եւ մոտ 43 մլն դրամի վարկային պարտավորությամբ։ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 25.5 մլն դրամ, իսկ 2025-ին՝ ավելի քան 25.6 մլն դրամ։ Միաժամանակ 2025-ին նրա հայտարարագրում արդեն հայտնվել են ամերիկյան խոշոր ընկերությունների արժեթղթեր եւ 1200 դոլարի կրիպտոարժույթ։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով, թե ինչ ունեցվածքով են նրանք պաշտոն ստանձնում եւ ինչպես են փոխվում նրանց գույքն ու ֆինանսական միջոցները պաշտոնավարման ընթացքում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 361 անգամ
Լրահոս
«Հուլիսի 30-ի դրությամբ որքա՞ն է կազմել պետական պարտքը․․․ կեղծ թվե՞ր, թե՞․․․» (video) «Որպեսզի հաղթանակ կերտած մարդիկ մնան, ՀՀ այսօրվա տիրակալները պետք է հեռանան»․ Արթուր Խաչատրյան Հասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու» Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին Սկանդալ էր՝ ձեր քույրն ասել է, որ հատ-հատ կծամի բոլորի ականջները. Ղազարյանի խոսքը հունից հանեց (video) Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում․ «Իշխանություն» «Թուրքական ավիաուղիները» զգուշացնող հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին Վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը Բյուջեից շուրջ 11 միլիոն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկրությանը «Opel»-ի վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանի սարքած գործով Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահեցին․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) «Օլիմպիակոս»-ը հաղթեց գավաթային հանդիպումը, Թիկնիզյանը մասնակցեց խաղին Զսպվածությո՛ւն ցուցաբերեք, ցինիկի հարցում առավել ևս․ Էդգար Ղազարյանի կոշտ պատասխանը ՔՊ-ականին (video) Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Թող Ադրբեջանը հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի․ կայանի գլխավոր տնօրեն Ողբերգական դեպք՝ Երևանում. ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետ Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Կալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան «Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am