Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է

Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Գրիգորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների 9 հասցեում գործող «Եդեմ» հիվանդանոցում Իրա Զ․-ն, գտնվելով վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացման տակ, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
ԲԴԽ-ն դադարեցրել է Վիգեն Քոչարյանի լիազորությունները Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Հայաստանը շատ բան է կորցրել իր արժանի զավակներին չգնահատելու պատճառով․․․ Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Աղմկոտ հարցազրույցի մասին, մի քանի դիտարկում Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Ոսկու գինը նվազել է Չխաբվե՛ք Վեհափառի դատական գործերի շուրջ այս զարգացումներին․ Նիկոլն իր ծրագիրն ունի (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած․ քննարկում (video) Մոսկվայում Փաշինյանին մի բան են հիշեցնելու․․․ թուրքական հերթական ներխուժման վտանգի մասին մոռացե՞լ եք (video) Փաշինյանի նոր հեղափոխությունը պետք է շատ արագ կանխել․․․ մեծ աղետ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում «Փաշինյանը չի էլ թաքցնում․ Վիվառոյի Վիգենի հետ ինքն իր հարցերն ունի»․ Սուրեն Սուրենյանց (video) Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու (video) ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ Նարեկ Նալբանդյանի վրա ներվայնանալով՝ Նիկոլը նոր բացահայտում արեց (video) Պարզվել է՝ ապօրինի է Մոսկվայում Նիկոլի դիմաց են դա դնելու․ Ռուսաստանի շտապելն ու Պեսկովի այսօրվա խոսքը․ Սուրեն Սուրենյանց (video) ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար պայմաններ չկան․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am