Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում

Կիրակնօրյա խոհեր


Մի խելացի կին վերջերս ասաց` միայն ֆեյսբուքում է այսքան իշխանապաշտ ժողովուրդ, դուրս ես գալիս փողոց, շփվում ես մարդկանց հետ, 180 աստիճանով այլ է իրավիճակը: Այս սոցցանցերը մեզ շատ են խանգարում` և պսևդոշփման տպավորություն են թողնում ու մենք մարդկային հաղորդակցությունից կտրվում ենք, և կեղծ իրականություն են ձևավորում (այս հարցում ՔՊ-ականներն անգերազանցելի են):

Իրական կյանքում նաև այսքան չարություն, ատելություն, լուտանքներ ու զրպարտություն չկա: Իսկ մտնում ես ֆեյսբուք և ինքդ քո մասին այնպիսի բաներ ես կարդում, մազերդ բիզ բիզ են կանգնում...

Ես իհարկե երկար եմ ապրել և ինչ ասես տեսել եմ իմ կյանքում` և դավաճանություն (ընկերոջը, սիրուն, հայրենիքին, սկզբունքներին), և անափ ատելություն` ատողին ոչ մի վատ բան չարած անձի -անձանց նկատմամբ, և երեխաների արևով ու հոր գերեզմանով սուտ երդում տվողներ, սեռական հայհոյանքներ ու յոթ հարկանի անեծքներ երկնող կանայք, հայրենիքը քոռ գրոշով ծախող տղամարդիկ... անչափելի հիմարություն և ոչ մի հակափաստարկ չընկալելու պնդաճակատություն...

Այս բոլորն, իհարկե, անընդունելի են, բայց ես ըմբռնումով եմ մոտենում մարդկային արատներին, մանավանդ եթե դրա կրողները շարքային մարդիկ են` չարքաշ կյանքից դառնացած, կրթության ու գիտելիքի պակասով, իշխանավորների նենգության ու մանիպուլյացիաների զոհ:

Իսկ այ պետական պաշտոն ունեցողների, իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում: Մեր դժվարությամբ վաստակած գումարներից հարկեր վճարենք, որ դրանք բարձր աշխատավարձեր ստանան ու տզրուկի նման մեր արյունը ծծե՞ն, ահռելի անաշխատ եկամուտներ ստանան ու դեռ մեր երկրին էլ այսքան վնաս տա՞ն:

Ամենից շատ ինձ զայրացնում է պաշտոնյա կոչվածների լկտիությունը, մեծամտությունը, հղփացածությունը, սևը սպիտակ ներկայացնելը, ցոփ ու շվայտ, ցուցադրական կյանքը...

Ձվից նոր դուրս եկած ու զրո կենսագրությամբ մեկը կարող է հեգնել, վիրավորել իր հոր տարիքի մարդուն, որի ոչ վաստակի, ոչ անցած ճանապարհի, ոչ գիտելիքների հետ ինքը չի կարող մրցել: Անցած օրը նման մի թյուրիմացություն իբրև թե ուզում էր ինձ խոցել` տարիքս էր շեշտում, տհասին թվում է, որ ինձ «պառավ» ասաց` վշտից մեռնելու եմ: Այս տխմարները չեն հասկանում, որ մարդու տարիքն ու արտաքինը չի կարելի թիրախավորել, ժամանակն ու բնությունը նույնիսկ ամենախելացի և ուժեղ մարդկանց կողմից կառավարելի չեն...

Մի քանի կենդանակերպ էակներ էլ իմ անձնական կյանքն են քննարկում, դնում-վերցնում, չեն հանգստանում: Կյանք, որ բաց ու հրապարակային է (ինչպես իմ խմբագրած թերթը): Ի տարբերություն ձեզ, ոչ մի ապրածս օրվա համար ամաչելու, թաքցնելու, ափսոսելու բան չունեմ: Լիարժեք, երջանիկ, բազմազբաղ կյանքով եմ ապրել, ավելի շատ օգտակար եմ եղել իմ շրջապատին, իմ երկրին, քան օգտվել եմ...երբեք մեկ լումա անաշխատ եկամուտ չեմ ունեցել (պետբյուջեից մի 2 տարի համեստ աշխատավարձ եմ ստացել` կրթության նախարարության հանրային վարչության պետն էի 90-ականներին)...հիմա էլ ինքնուրույն և անկախ եմ` շատ ավելի, քան կարող եք պատկերացնել, աշխատում եմ օրական 10-12 ժամ, մի 30 հոգու համար էլ աշխատատեղ եմ ապահովում... (դու քեզ չգովես` ոչ ոք չի գովի))))

Խնդրանք-հորդորս` անպատասխանատու, անամոթ ու լկտի ժամանակներում ենք ապրում` շատ բան կգրեն (համացանցը մի մեծ աղբանոցի է վերածվել), շատ բան կկարդաք` հավատացեք միայն ձեր համար վստահելի անձանց և ստուգված աղբյուրներին:

Հա, ու չմոռանամ ասել` ճիշտ է. սա հանրային հարթակ է, բայց սա իմ անձնական էջն է, լրատվամիջոց չէ, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ գրում, որ լրատվամիջոցները վերցնեն, գրածս տարածվի, լսարան հավաքեմ, ռեյտինգ բարձրացնեմ...գրում եմ իմ 13 հազար հետևորդների-ընկերների համար: Ով չի ուզում կարդալ` հանգիստ կարող է հեռանալ: Ով կարդում է, կոռեկտ արձագանքում է`շնորհակալ եմ: Ով մտնում է վիրավորելու նպատակով, տգետ, չար, անհեթեթ մտքեր է հայտնում, պատվերով քոմենթ է գրում` թույլ չեմ տա:

Դրա համար բազում «հարմար» էջեր կան, ձեր թույնն ու տգիտությունն այնտեղ շաղ տվեք: Բայց իմ գրագետ ու խելացի ընկերներից նաև ուզում եմ ներում հայցել` եթե երբեմն ոմանց մեկնաբանություններին կոշտ եմ արձագանքում...մարդկային հիմարությունն ու ծախու քոմենթ գրողներին դժվար եմ տանում...

 

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Հայաստանը շատ բան է կորցրել իր արժանի զավակներին չգնահատելու պատճառով․․․ Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Աղմկոտ հարցազրույցի մասին, մի քանի դիտարկում Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Ոսկու գինը նվազել է Չխաբվե՛ք Վեհափառի դատական գործերի շուրջ այս զարգացումներին․ Նիկոլն իր ծրագիրն ունի (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած․ քննարկում (video) Մոսկվայում Փաշինյանին մի բան են հիշեցնելու․․․ թուրքական հերթական ներխուժման վտանգի մասին մոռացե՞լ եք (video) Փաշինյանի նոր հեղափոխությունը պետք է շատ արագ կանխել․․․ մեծ աղետ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում «Փաշինյանը չի էլ թաքցնում․ Վիվառոյի Վիգենի հետ ինքն իր հարցերն ունի»․ Սուրեն Սուրենյանց (video) Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու (video) ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ Նարեկ Նալբանդյանի վրա ներվայնանալով՝ Նիկոլը նոր բացահայտում արեց (video) Պարզվել է՝ ապօրինի է Մոսկվայում Նիկոլի դիմաց են դա դնելու․ Ռուսաստանի շտապելն ու Պեսկովի այսօրվա խոսքը․ Սուրեն Սուրենյանց (video) ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար պայմաններ չկան․ Զախարովա Նիկո՛լ, վատ լուր ունեմ քո համար Եվրոպայից․ Նաիրա Զոհրաբյան (video) Ապարանում «Mercedes Viano»-ն դուս է եկել հանդիպակաց և բախվել «Mercedes ML»-ին Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am