Տղաներ ջան, սպասեք մեզ, գալիս ենք. «Ես եմ» ծրագրի առաջին մասնակիցները մեկնում են ծառայության

ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ տոնական համերգ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը`տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, Զինված ուժերի սպաներ, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք: Համերգային տոնական ծրագրի մեկնարկից առաջ հանդիսավորությամբ բեմ բարձրացվեցին ՀՀ և Զինված ուժերի դրոշները, Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ամեն տարի Բանակի օրը նշվում է հպարտությամբ և երախտագիտությամբ: Երախտագիտությամբ այն գործիչների հանդեպ, ովքեր կանգնած են եղել բանակի ձևավորման ակունքներում, բոլոր այն գեներալների, սպաների զինվորների, կամավորականների ու աշխարհազորայինների հանդեպ, ովքեր իրենց սխրանքով են կռել Հայոց բանակի համբավը և ապահովել Հայոց երկու պետությունների անվտանգությունը: «Մեր 26-ամյա Զինված ուժերն անհամեմատ ավելի երկար պատմություն, ավանդութներ ու մարտական ուղի ունեցող Հայոց բանակի հետևորդն են: Ինչպես երկար մարտական ուղի անցած յուրաքանչյուր զորքի պարագայում, մեր բանակի պատմության մեջ էլ եղել են հաղթանակներ ու պարտություններ, նվաճումների, փառք ու կորուստների դառնություն, հավատարմություն և դավաճանություն, հերոսներ և դասալիքներ: Հայտնի է, թե այդ դեպքերից, որի ժամանակ վերելք ենք ապրել, որի ժամանակ՝ նահանջ: Անհատին, հասարակությանը, ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու կարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահություն, կասկածանք սերմանելը, իր գաղափարական հենքից, արմատներից, ինքնության ճանաչումից և գիտակցումից կտրելը: Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը: Այնինչ՝ մեր նորագույն պատմությունն այլ բան է հուշում: Եղած հաղթանակներն են հնարավորություն տվել մեզ վերագտնելու մեր ինքնությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով, Սարդարապատից և Մեծ հայրենական պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ բազում առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր բանակի հզորությամբ, մեր պապերի, հայրերի և եղբայրների սխրանքով, մեր ժողովրդի համախբվածությամբ և միասնականությամբ՝ ամենահայտնի մարշալներից մինչև անհայտ զինվոր: Ներկաները Հայոց բանակի բոլոր ժամանակների զինվորների հիշատակը հարգեցին ոտնկայս ծափահարություններով: Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Կոմանդոսը մեզ հետ զրույցում իր շնորհավորանքի խոսքը փոխանցեց հայ ժողովրդին և սահմանին կանգնած զինվորներին: «Առաջին հերթին քաջ առողջություն, բարի ծառայություն և բարի վերադարձ: Մեր բանակի մասին շատ կարելի է խոսել, բայց այսօր տեսնում եք, որ մեր բանակի հաջողությունների մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլև միջազգային մասնագետները: Այն, ինչ ունենք, պետք է սրբորեն պահպանել և ավելացնել: Առանձնահատուկ ջերմությամբ եմ ուզում խոսել մեր երիտասարդների մասին: Նրանց նմանը չկա: Հավատացնում եմ, իրենք մեզ անցել են»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Հայոց բանակի հաջողությունների, սխրագործությունների մասին առանձնահատուկ ջերմությամբ է խոսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, նախկինում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: «Բանակի մարտունակությունը գնահատում եմ բավական բարձր, և այն օրեցօր ավելի է բարձրանում, կարևոր է բանակի հագեցվածությունն ապահովելուն ուղղված աշխատանքը: Այսպես նպատակային քայլերով առաջ ենք գնալու: Ինչ վերաբերում է այս օրվան, ապա կարող եմ մի բան ասել, ինձ համար անձնապես երկու տոն կա՝ ՀՀ անկախության օրը և ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը: Սահմանին կանգնած զինվորներին մաղթում եմ զգոնություն, երբեք չկորցնեն աչալրջությունը»,-ավելացրեց Դավիթ Տոնոյանը: Զինվորների դժվարին պահերին միշտ նրանց կողքին է ՀՀ Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: Վիրավոր զինվորների կյանքը փրկելը, նրանց ոտքի կանգնեցնելը նրա աշխատանքի առանցքում է: «Սրտանց շնոհավորում եմ բոլորին, սահմանին կանգնած զինվորներին: Մեր բանակը միշտ եղել է հզոր և այդպես էլ կմնա, մեր բանակը հաղթանակներով է առաջ գնալու: Մաղթում եմ, որ մեր զինվորները խաղաղ երկնքի տակ ծառայեն: Երիտասարդ զինվորների հետ հաճախ եմ շփվում, վստահաբար կարող եմ ասել, որ անկախ իրավիճակից, նրանց մարտական ոգին միշտ բարձր է»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը: Հունվարի 28-ն առանաձնահատուկ օր է «Ես եմ» ծրագրի մասնակիցների համար: Այն ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է, այլև նրանց զորակոչման: Տոնական համերգային ծրագրի ավարտից հետո նրանք կուղևորվեն զորամասեր: «Շատ կարծիքներ եմ լսել մեր բանակի մասին, ուզում եմ գնալ և անձամբ տեսնել այդ ամենը: Ուզում եմ ծառայել, իմ Հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարել: Ինձ համար մեծ պատիվ է»,-ասաց «Ես եմ» ծրագրի մասնակից Գառնիկ Հարոյանը: Մեծ ոգևորությամբ է ծառայության մեկնում նույն ծրագրի մասնակից Ալբերտ Պողոսյանը: «Արդեն ծառայած մեր տղաների ոգևորությունը փոխանցվում է մեզ: Դա տեսնելով ուզում ենք գնալ և միանալ նրանց: Տղաներ ջան, սպասեք մեզ, գալիս ենք: Մեր բանակը հզոր է և այդպես էլ լինելու է: Խաղաղություն ու անփրձանք ծառայություն բոլորին»,-ասաց Ալբերտ Պողոսյանը:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am