ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզում առկա է մառախուղ:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան եւ Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը 30-50 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը