Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հայտարարությունը

Վերջին օրերին լրատվական դաշտում շրջանառվող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների զեկույցը, որը վերաբերում է Սյունիքի մարզի բնակավայրերում շրջակա միջավայրի ու կենսաբանական նմուշների ուսումնասիրությանը, պարունակում է ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ, գիտականորեն չհիմնավորված պնդումներ և միտումնավոր կեղծիք տարածելու տպավորություն է թողնում։

«Առնիկա» կազմակերպությունը արդեն մի քանի տարի հետևողականորեն փորձ է անում վարկաբեկել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան նախկինում առիթ է ունեցել ահազանգել այդ մասին, և ստիպված է դարձյալ հանրության և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին։

«Առնիկա»-ն ողջ Սյունիքի մարզից վերցված 20 նմուշի և մեկանգամյա մեզի անալիզների հիման վրա արել է աղճատված, հակասական եզրակացություններ, որոնք ոչ մի գիտական բացահայտում չեն անում, նմուշառման և գիտական հետազոտության չափանիշներին չեն համապատասխանում, բայց հանրության մոտ կարող են տագնապ ստեղծել, իսկ Հայաստանը ներկայացնել որպես աղտոտման աղբյուր։ Մինչդեռ իրականացված ուսումնասիրությունները կատարվել են նմանատիպ հետազոտությունների համար ընդունված մի շարք գիտական և մեթոդաբանական սկզբունքների խախտմամբ կամ ոչ բավարար կիրառմամբ:

Մի քանի պարզ օրինակ. «հետազոտողները» «հայտնաբերել են» մկնդեղի բարձր կոնցենտրացիա հողում, սակայն չեն հայտնաբերել այլ մետաղների բարձր կոնցենտրացիա։ Բանն այն է, որ ո՛չ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ո՛չ Կապանի լեռնահարստացման, ո՛չ Ագարակի կամ տարածաշրջանի այլ հանքի արտադրական պրոցնեսները չէին կարող ավելացնել մկնդեղի պարունակությունը հողում։ Դրանք կարող են լինել կամ բնական կոնցենտրացիաներ, կամ այլ քիմիական ազդեցության հետևանքներ, որոնք կապ չունեն հանքերի արտադրական պրոցեսի հետ։

Եվ կամ՝ «Մեզում հայտնաբերվել է մոլիբդեն» նախադասությունը կարող է վախեցնել միայն անտեղյակ մարդուն, և տպավորություն է ստեղծվում, որ «Առնիկա»-ն, հենց այդ նպատակն ունի։ Մոլիբդեն կա գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, անկախ տարածաշրջանից։ Մոլիբդենը, որպես սննդային հավելում ներառված է վիտամինային կամ այլ հավելումային հաբերում՝ օրգանիզմում մոլիբդենի պակասը լրցանելու համար։ Իսկ թե ինչ կոնցենտրացիաներով այն կարող է հայտնաբերվել բարձր միներալիզացիա ունեցող տարածաշրջաններում և որն է կոնցենտրացիայի աղբյուրը, կարող են բացատրել միայն իրապես գիտական հետազոտությունները։ Այս «հետազոտությունը» հեռու է այդպիսին լինելուց։

«Առնիկա»-ն, կամ չիմացության, կամ դիտավորության հետևանքով նաև չի տարանջատել, օրինակ՝ ճանապարհամերձ հատվածներում գետնին նստած փոշին մարդու շնչառական ուղիներ թափանցելու ունակ օդային մասնիկներից։ Գետնին նստած հողը չի կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես շնչառական ռիսկ։

Այսպիսի օրինակները շատ են։

Ամփոփելով՝ սահմանափակ թվով և տարածական առումով ոչ բավարար ներկայացուցչական նմուշները, սեզոնային և երկարաժամկետ դիտարկումների բացակայությունը, բնական երկրաքիմիական ֆոնի ոչ բավարար տարանջատումը հնարավոր մարդածին ազդեցությունից, նստած և շնչառելի փոշու միջև սկզբունքային տարբերությունների ոչ լիարժեք հաշվառումը, ինչպես նաև կենսանմուշներում հայտնաբերված տարրերի աղբյուրների և ազդեցության ուղիների չնույնականացումը հիմք չեն տալիս արձանագրված բնապահպանական կամ կենսաբանական ցուցանիշների միջև գիտականորեն հիմնավորված պատճառահետևանքային կապ հաստատելու համար, ինչն ընդունում են նույնիսկ «հետազոտության» հեղինակները։

Բաց են մնում հարցերը՝ ունե՞ն արդյոք նշված կազմակերպությունները կոնսաբանական նմուշառման և կենսանմուշներ ՀՀ-ից դուրս տեղափոխելու օրինական թույլտվություններ, պահպանվե՞լ են արդյոք տեղափոխման և հետազոտման նորմերը։

Սյունիքի մարզում գործող ոլորտի խոշորագույն ձեռնարկություններն իրենց գործունեությունն իրականացնում են ՀՀ օրենսդրության և ստանդարտների խիստ պահպանմամբ։ Ընկերություններն իրականացնում են շրջակա միջավայրի շուրջօրյա, բազմակետային և բազմամյա մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվում են օրենքով նախատեսված հարթակներում և կամավոր հաշվետվություններում։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անթույլատրելի է համարում մակերեսային և խեղաթյուրված նյութերով հանրությանը ահաբեկելու, մարզում լարվածություն հրահրելու և Հայաստանի տնտեսության ողնաշար հանդիսացող լեռնահանքային ոլորտը վարկաբեկելու փորձերը։

Շրջակա միջավայրի պահպանությունը պահանջում է գիտական պատասխանատվություն, համակարգված պետական-մասնագիտական մոնիտորինգ և բազմագործոն վերլուծություն։ Մենք կոչ ենք անում պետական լիազոր մարմիններին հետամուտ լիներ այս կազմակերպության գործունեության վերահսկողությանը ՀՀ տարածքում։

ԶԼՄ-ների մեր գործընկերներին խնդրում ենք չտրվել կասկածելի նպատակներ ունեցող արտերկրյա կազմակերպությունների մանիպուլյացիաներին։ Հարցերի դեպքում, միշտ պատրաստ ենք կազմակերպել համապատասխան մասնագետների հետ հանդիպում։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Սխալը` սխալի ետեւից «Փաշինյան, Խաչատուրյան, Ալեն ու Արարատ, բոլորովդ որոշեք՝ ով է ձեզանից ավելի սրբապիղծ»․ Անդրեասյան (video) Ասեմ՝ ով թույլ չի տվել, որպեսզի Փաշինյանը Բիշքեկում հանդիպի Իրանի նախագահին․ Մարգարյան (video) Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն Բացահայտեմ՝ ինչու հենց այդ պահին խոշտանգելով տարան Գագիկ Խաչատրյանին (video) Պուտինն անցնում է միջուկային զենքերի ու զորքերի զորավարժության․ ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Ալեն Սիմոնյանը նախահարձակ եղավ․ ես ուզում եմ տեսնել նրան Բաքվում․ Վահե Մովսիսյան (video) Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում Կրակի մարմանը ներգրավվել է 1 տրակտոր և 2 ինքնաթափ Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-ի Առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ահասարսուռ մանրամասներ՝ Բաքվում խոշտանգվող ռազմագերիների վերաբերյալ (video) Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, Ադրբեջանը՝ պահանջում Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ Վթարային ջրանջատում 3 մարզերում Փոշու բարձր պարունակություն է գրանցվել Պուտինի այդ հայտարարությունից հետո պետք է սարսափել․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայանիստ-Էջմիածին ճանապարհին բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը, «Ford Transit»-ը․ կան վիրավորներ Բախվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության համար Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Ընդդիմությու՛ն, Արցախի դшհիճի մասին էդ ի՞նչ եք ասում․ Հայկ Այվազյան (video) «Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում «Հրապարակ»․ Հիմա էլ մարզպետի թեմայով է Սասուն Միքայելյանին նվաստացնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am