Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, գործարար Արմեն Սաքապետոյանն արդեն տևական ժամանակ ահազանգում է՝ իր և ընտանիքի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները 5 տարի առաջ ապօրինի հայտնվել են Ոստիկանությունում, գրում է Factor.am-ը։

Այս տեղեկությունների հիման վրա հետագայում ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է հարուցվել։

Սաքապետոյանի խոսքով՝ 2021-2024 թվականներին իր և ընտանիքի գույքի վերաբերյալ գաղտնի ուսումնասիրություն է իրականացվել և 2024-ին իրենց ներկայացվել է 1 մլրդ 060 մլն դրամի նախնական պահանջ: Իրեն ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ հասկացել է, որ 2021-ին իր, կնոջ, եղբոր, հորեղբոր որդու բանկային գաղտնիք կազմով տեղեկություններն ապօրինի եղանակով հայտնվել են Ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ, այնուհետև Ոստիկանությունից գրություն է ուղարկվել Դատախազություն՝ կասկած հայտնելով, որ Սաքապետոյանը 50 մլն դրամը գերազանցող գույք ունի, ինչի հիման վրա էլ վարույթը հարուցվել է: Նախկին պաշտոնյան նշում է, որ վարույթի հիմք դարձած գրությունը ոչ թե բնօրինակ, այլ պատճենված փաստաթուղթ է, բնօրինակը բազմիցս պահանջել է իրավասու մարմիններից, սակայն չի ստացել:

Ինչ հիմքով է Սաքապետոյանը պնդում, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ապօրինի են հայտնվել Ոստիկանությունում

Ըստ Արմեն Սաքապետյանի՝ իր նկատմամբ իրականացվող վարույթի հիմքում ընկած գրության մեջ ներառված են իր և իր ընտանիքի անդամների (այդ թվում՝ կնոջ, եղբոր և հորեղբոր որդու) բանկային գաղտնիք կազմող մանրամասն տեղեկություններ՝ 2006-2024 թվականների ամբողջ ժամանակահատվածի վերաբերյալ։ Սակայն դրանք օրինական որևէ ճանապարհով Ոստիկանությանը հասանելի դառնալ չէին կարող։ Բանն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ կարող է հարուցվել կա՛մ քրեական գործի առկայությամբ, կա՛մ օպերատիվ-հետախուզական գործունեության (ՕՀԳ) արդյունքում։ Սաքապետոյանի նկատմամբ, սակայն, քրեական հետապնդում չի իրականացվել, ինչը նշանակում է, որ տվյալների հավաքագրումը պետք է տեղի ունենար բացառապես օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակներում։

Սակայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացումը պահանջում է դատարանի որոշում։ Դատարան միջնորդություն ներկայացնելու համար էլ իր հերթին հիմք կարող է լինել միայն անձի՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվելը քրեական վարույթի շրջանակներում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am