«Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ արձագանք է տվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, ով Իրանի իշխանություններին համեմատել էր «թունավոր օձի հետ, որը շարունակում է շարժվել անգամ գլուխը կտրելուց հետո»։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Ավելի վաղ Բեսենթը, պատմելով Հարավային Կարոլինայում անցկացրած իր մանկության մասին, որտեղ բակում թունավոր օձեր էին հայտնվում, հայտարարել էր․ «Մենք թաղում ենք իրանական օձի գլուխը։ Օձը դեռ չգիտի, որ սատկել է, բայց երբ արևը մայր մտնի, այլևս չի գալարվի»։ Այսպես նա բնութագրել էր Իրանի վրա ամերիկյան ճնշման արդյունքները։

Ի պատասխան՝ Բաղային հայտարարել է, որ Բեսենթը «սխալմամբ Իրանի պատմության ու մշակույթի խորությունը շփոթում է մանկության բակի չափսերի հետ»։

«Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ռաիս Ալի Դելվարիի նահատակության տարելիցն է․ նա բրիտանական իմպերիալիզմի դեմ Իրանի դիմադրության խորհրդանիշն է։ Այս օրով արժե հիշել Սքոթ Բեսենթին՝ մի մարդու, ով Իրանի մասին իր պատկերացումները բացատրելու համար հիշել է Հարավային Կարոլինայի իրենց բակի մանկական հուշերը, թե ինչպես էին թունավոր օձերին սպանում մաչետեով ու փոցխով», — գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ ավելի քան մեկ դար առաջ Բրիտանական կայսրությունն իր ողջ հզորությունն ուղղել էր Բուշեհրի և Թանգեստանի դեմ։ Բաղայիի խոսքով՝ Ռաիս Ալի Դելվարին սպանվեց, սակայն դիմադրությունը շարունակվեց։

«Դրա փոխարեն ինչը փլուզվեց, ձեր բացարձակ իշխանության իլյուզիան էր, իսկ դրա հետ մեկտեղ՝ բարոյական գերակայության ցանկացած հավակնություն։ Պատմությունն անհամեմատ ավելի մեծ է, քան մանկության հուշերն ու «նրանց» հետնաբակը», — ընդգծել է Բաղային։

Սեպտեմբերի 3-ը Իրանում նշվում է որպես Գաղութատիրության դեմ դիմադրության ազգային օր և Ռաիս Ալի Դելվարիի հիշատակի օր։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
9 նոր պայմանագիր՝ առանց մրցույթի․ ի՞նչ է ձեռք բերել Հ1-ը. pastinfo.am ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում. Թրամփ 15 ամիս՝ երեխաների վերադարձի գործը քննելու համար․ ՄԻԵԴ-ը Հայաստանի դատարանների ձգձգումը խախտում է համարել․ Hetq.am Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին․ Պետեր Մադյար Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան Արեգակի վրա տեղի է ունեցել աշնան առաջին հզոր բռնկումը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին ներգրավվել է իրավապաշտպանի մահվան հետաքննությանը Վենսը խոստովանել է՝ ԱՄՆ-ն խոցելի վիճակում է հայտնվել «Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարին Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է Կոնգրեսում Էպշտեյնի գործով ցուցմունք տալուց և հայց է ներկայացրել Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ԱՄՆ-ում հայ տղամարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ ապրանքներ արտահանելու համար Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Միացյալ Նահանգները շուտով կվերսկսի դաշնակիցներին զինшմթերքի վաճառքը․ Թրամփ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Վահագն Չախալյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եվրոպային սառը ձմեռ է սպասվում. Bloomberg Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը. WSJ Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Հերթական դատավորն է փորձում հրաժարվել Կաթողիկոսի «գործը» քննելուց Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am