Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը։

Հայր Հարությունը Նորին Սրբությանը ներկայացրեց նախաձեռնության խորհուրդն ու նպատակը՝ նշելով, որ ողջ ուսումնական տարվա ընթացքում կրթական ծրագրի շրջանակներում Արաբկիրի Հայորդյաց տուն են հրավիրվել մշակույթի, կրթության ու հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել սաներին, ինչպես նաև գորգագործության ու կարպետագործության դասարանի սաների հետ համատեղ գործել ինքնատիպ մի վիշապագորգ, որն իբրև իրենց որդիական սիրո և երախտագիտության արտահայտություն ընծայում են Հայոց Հայրապետին։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը՝ ի դեմս տիար Վազգեն Յակուբյանի, Երևանում գործող Հայորդյաց տների հովանավորության և կրթական գործունեությանը բերած կարևոր նպաստի համար։
Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նախաձեռնության մասնակիցներին՝ գոհունակություն հայտնելով ուսումնական գործընթացում մշակութային անվանի գործիչների ներգրավվածության առիթով։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ վերջիններս անձնական օրինակով, փորձով ու վաստակով իրենց կարևոր նպաստ են բերում Հայորդյաց տների կրթադաստիարակչական առաքելությանը։

Նորին Սրբությունը իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց նաև Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին՝ մաղթելով արդյունավոր ծառայություն՝ ի նպաստ հայորդիների կրթության ու ազգային-հոգևոր դաստիարակության։

Նախաձեռնությանը մասնակից սաներին Հայոց Հայրապետը մաղթեց, որ Ամենակալ Տերը բազմապատկի նրանց շնորհները, զորացնի բարի ու ստեղծագործ ձգտումների մեջ և պարգևի նորանոր հաջողություններ։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան Արեգակի վրա տեղի է ունեցել աշնան առաջին հզոր բռնկումը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին ներգրավվել է իրավապաշտպանի մահվան հետաքննությանը Վենսը խոստովանել է՝ ԱՄՆ-ն խոցելի վիճակում է հայտնվել «Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարին Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է Կոնգրեսում Էպշտեյնի գործով ցուցմունք տալուց և հայց է ներկայացրել Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ԱՄՆ-ում հայ տղամարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ ապրանքներ արտահանելու համար Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Միացյալ Նահանգները շուտով կվերսկսի դաշնակիցներին զինшմթերքի վաճառքը․ Թրամփ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Վահագն Չախալյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եվրոպային սառը ձմեռ է սպասվում. Bloomberg Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը. WSJ Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Հերթական դատավորն է փորձում հրաժարվել Կաթողիկոսի «գործը» քննելուց Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ. «Ազատություն» Ախթալայի պատմական վանքում կատարվել է ուսուցիչների օրհնության կարգ Լոռու ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են 2 Opel-ներ․մեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am