ԱՄՆ դեսպանությունը հայտնում է

Հանրային, քաղաքական և մասնագիտական տարբեր շրջանակներ պարբերաբար մտահոգություն են հայտնում երկրում ժողովրդավարական գործընթացների հնարավոր հետընթացի, մարդու իրավունքների և Սահմանադրության ոտնահարման վերաբերյալ։

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցներ ու դեսպանատներ հաճախ են անդրադառնում պետության ժողովրդավարական զարգացմանը, 168.am–ը հարցումների շարք է նախաձեռնել:

Առաջին հարցումն ուղղվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին՝ որպես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հանձնառություն ունեցող պետության ներկայացուցչի։

«Մեզ համար չափազանց կարևոր է ծանոթանալ Ձեր և դեսպանության դիրքորոշմանը Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցող ներքաղաքական և հանրային զարգացումների վերաբերյալ։

Մասնավորապես, տարբեր շրջանակներում մեծ մտահոգություն են առաջացնում հանրային ու քաղաքական դերակատարություն ունեցող անձանց հաճախակի դարձած ձերբակալություններն ու կալանավորումները, ինչպես նաև՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող խոսույթն ու իրականացվող քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու և նրա գահակալի նկատմամբ։

Ինչպես գիտեք, ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներով հստակ երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և բացառիկ ճանաչում է տրվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային կյանքում։

Այդուհանդերձ, Եկեղեցու հասցեին հնչող քննադատական հռետորաբանությունը վերածվում է պետական օրակարգի մասի, ներառվում է կատավարության ծրագրում, ինչը հակասում է վերոնշյալ սահմանադրական սկզբունքներին։

Հաշվի առնելով ԱՄՆ հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության և խղճի ազատության ամրապնդման գործում՝ կցանկանայինք ստանալ Ձեր գնահատականը վերոնշյալ իրադարձությունների, ինչպես նաև՝ քրիստոնեական մեծ համայնքի և աշխարհասփյուռ առաքելական հայության հոգևոր առաջնորդի հասցեին հնչող պաշտոնական խոսույթի ու մեկնարկած գործունեության վերաբերյալ»,- նշված էր լրատվամիջոցի հարցման մեջ։

ԱՄՆ դեսպանությունից հարցմանն արձագանքել են հետևյալ ձևակերպմամբ. «Մեր քաղաքականության համաձայն՝ մենք չեն կարող մեկնաբանություն տրամադրել ՀՀ ներքին գործերին վերաբերող հարցերի շուրջ»։

Ներկայացված դիրքորոշման համատեքստում հարկ է դիտարկել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ԱՄՆ դեսպանատան նախկին արձագանքների մի քանի դրվագներ` օրինակ, 2018 թվական, ապրիլ.

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը:

Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»:

2021 թվական, փետրվար.

«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։

Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»։

Նկատենք` Դեյվիդ Ալենը Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունվարի 16-ից։ Նա Հայաստան էր ժամանել 2024 թվականին՝ որպես փոխդեսպան։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Ես իմ անուշ պարոն Ծառուկյանի արևահամ կյանքն եմ սիրում․ Ծառուկյանի աջակցի ասմունքը (video) Լսեցի՞ք Փաշինյանի այսօրվա անմարդկային խոսքերը․ Լիլիթ Գալստյան (video) Փաշինյանը թող իմանա՝ սա շատ վատ վերջ է ունենալու․ Հայկ Մամիջանյան (video) Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան ԱԺ ընդդիմությանը ես մի խնդրանք ունեմ․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) «Փաշինյան տապալումն անխուսափելի է․ դատապարտված է»․ Գառնիկ Դանիելյան (video) Ասեմ՝ ռուսական 102-րդ ռազմաբազան հենց դուրս եկավ, ինչ է բերելու Փաշինյանը․ Իշխան Սաղաթելյան (video) 33 կգ թմրանյութի ապօրինի շրջանառության գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել Կառավարությունը հավանել է Աննա Հակոբյանի նախագիծը Ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա․ Պուտին «Փաշինյանի ռեպրեսիվ երախի ատամները հենց փշրվեն, կտեսնեք՝ ինչ կանի»․ Սուրեն Սուրենյանց (video) ԱՄՆ դեսպանությունը հայտնում է Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանի կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․Արա Աբրահամյան Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Չզարմանաք՝ ի՞նչ է սպասվում «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանին․ ընդդիմադիր պատգամավոր (video) Աննա Հակոբյա՛ն, մինչև Բաքվի բանտ հասնելը մի բան պիտի անես (video) Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է ՀՀ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով Ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ թալան․ Նիկոլին ստվերի պես հետևում է դա․․․ չե՛մ ուզում՝ սերունդը պատասխան տա (video) Լսե՛ք, Թուրքիան 3 անգամ փորձել է հարվածել Հայաստանին․102-րդ ռազմաբազան հանես, ի՞նչ անես․Շարմազանով (video) Ցուցակներով պլանավորում են, թե ում ինչպես պետք է կալանավորեն, դուրս բերեն խաղից․ Տիգրան Աբրահամյան (video) Թմրամիջոցը կուլ էր տվել Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ տեղի է ունեցել ամենավտանգավորը. Սուրեն Սուրենյանց (video) Ինչ պաշտոն է ստացել Խաչատուր Խաչիկյանը Մեսսիից հետո ևս մեկ առաջատար մոտ է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am