Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ

«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով իրականացվող բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագիծը։

Հայաստանի Հանրապետությունում օդային ճանապարհով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների ծավալը՝ ցամաքային ճանապարհով (ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով) իրականացվող բեռնափոխադրումների ծավալների համեմատությամբ, կազմում է մոտ 0,2 տոկոս։ Ավիացիան Հայաստանի Հանրապետության՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետության համար ունի կարևոր նշանակություն, իսկ օդային բեռնափոխադրումները առավել արագ և անվտանգ բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից ցամաքային տրանսպորտի հետ համեմատելիս մրցակցային առավելություն ունեն։

Միաժամանակ, զարգացած երկրներում (օրինակ՝ Լյուքսեմբուրգում, ԱՄԷ-ում, Կատարում, Սինգապուրում) օդային բեռնափոխադրումների մասնաբաժինը կազմում է մոտ 1-1,5 տոկոս։

2025 թվականի տվյալներով, օդային ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 42,5 հազար տոննա, ինչը 0,7 տոկոսով առավել է եղել 2024 թվականի ցուցանիշներից։ Բեռնափոխադրման ծավալները և այս ոլորտում աճի տեմպերը խթանելու, ինչպես նաև ՀՀ ծագման ապրանքների արտահանումը ավելի նոր ուղղություններով մատչելի դարձնելու համար անհրաժեշտություն կա ծախսերի նվազեցման տարբեր գործիքակազմ կիրառել։ Բեռնատար օդանավերով թռիչքների ծախսերի կառուցվածքի մեջ, կախված օդանավի տեսակից և թռիչքների հեռավորություններից, ավիացիոն վառելիքի ծախսը կազմում է 3050 տոկոս:


Հաշվի առնելով ավիացիոն վառելիքի ծախսի ազդեցությունը թռիչքի տնտեսության հաշվարկում, դրա ծավալի մասնակի փոխհատուցումը որոշ ժամանակահատվածում կարող է լավ պայմաններ ստեղծել միջին և բարձր արժեք ունեցող ապրանքների արտահանման համար և ապահովել տվյալ նոր ուղղություններով կայուն փոխադրումների ձևավորում։

Այս որոշմամբ առաջարկվում է խթանել Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով նոր ուղղություններով ՀՀ ծագման բեռների արտահանումը, ինչը կնպաստի օդային ճանապարհով բեռնափոխադրումների աճին, կխթանի Հայաստանի Հանրապետությունից արտահանման շուկաների հասանելիությանը, ապահովելով ավելի արագ և ավելի էժան փոխադրումների առկայության հնարավորությունը տնտեսվարողների համար։

Ակնկալվում է օդային ճանապարհով նոր ուղղություններով ՀՀ ծագման բեռների արտահանման համար մատչելի և կայուն բեռնափոխադրումների կազմակերպում, բեռնափոխադրումների աշխարհագրության ընդլայնում և բեռնափոխադրումների ծավալների աճի ապահովում։

Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում։ Միաժամանակ, 2027 և 2028 թվականների պետական բյուջեի ծախսերում կանխատեսվող միջոցների ծավալը կկազմի մոտ 3 միլիարդ դրամ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել գրեթե 1000 տոննա դիզելային վառելիք Գագիկ Խաչատրյանը փո՞ղ է տվել Նիկոլին․․․ (video) Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի Ինչ է իրականում թաքցնում Նիկոլը․․․ (video) Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Եղանակն՝ առաջիկա օրերին Հայ-իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին Փաշինյանը մի բան է անում․ մենք պետք է հստակ պատասխան տանք․ Արամ Սարգսյան (video) «Օտարերկրյա գործակալ» էի, բայց մեղադրականում դրա մասին ոչ մի բառ չկա. Թևանյան 622 հազար դոլարանոց սուտը պայթեց. Անդրանիկ Թեւանյանի ուղերձը կալանավայրից (video) «Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով #ՈՒՂԻՂ․ Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլն արագ թռել է ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Փաշինյանը նոր «բռնոցի» է սկսում․ իշխանությունը պատրաստվում է Տիգրանաշենի հարցին (video) Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239 ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին. դատական անկախության, ընդդիմության և խոսքի ազատության խնդիրներ Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ-ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am