Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանի՝ ՇՀԿ գագաթաժողովին գնալու միակ նպատակը ՌԴ նախագահի հետ հանդեպելու առիթը բաց չթողելն էր: Հունիսի 7-ից հետո, նա ոչ մի կերպ չէր կարողանում Պուտինի հետ հանդիպել:

Սակայն երկար սպասված բիշքեկյան հանդիպումը փոխզիջման չհանգեցրեց:
ՌԴ նապագահի ասուլիսից ու ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան լայվից ակնհայտ էր, որ հիմնական հակասությունը չի հաջողվել հանել օրակարգից։
Նիկոլը ճգնում էր «բացատրել», որ․օրենք ընդունելը դեռևս չի նշանակում, անդամակցել ԵՄ-ին։ Հետևաբար, չկա հանրաքվեի անհրաժեշտություն։

Պուտինը շարունակում էր պնդել, որ ՌԴ և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տեսանկյունից, այդ օրենքը նշանակում է, որ Նիկոլի կառավարությունն ընտրել է ԵԱՏՄ-ն լքելու և Եվրոպա գնալու ուղղությունը։

Նիկոլի կառավարությունը հերթական անգամ Հայաստանը դրել է անհեթեթ վիճակի մեջ: Եթե Ադրբեջանը կարող է պարտադրել հանրաքվե ու ստիպել հրաժարվել հայկական պետության գոյության իմաստից ու գլխավոր իդեալներից, ապա ինչու ԵԱՏՄ-ն ևս չի կարող պահանջել հանրաքվե: Փաստացի այդ հանրաքվեով ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի քաղաքացին ընտրություն կատարի գոյություն չունեցող, վերացական «եվրոպական ուղղության» և փաստացի գործող և Հայաստանին տնտեսական շահավետություն ապահովող ԵԱՏՄ միջև։
Բացի այն, որ ԵՄ ուղղության ընտրություն գոյություն չունի, չկա վստահություն նաև հանրաքվեի արդյունքների հարցում։ Հետևաբար Նիկոլի մարտավարությունը ժամանակ ձգելն ու դեպի ԵՄ շարժվելն է՝ միաժամանակ հնարավորինս երկար պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Բիշկեկյան հանդիպումից երևաց, որ Մոսկվան չի պատրաստվում երկար սպասել, մինչև Հայաստանը գտնի իր անկյունը ԵՄ-ում։ Նրանք արդեն իսկ Հայաստանի ընդունած օրենքը համարում են քաղաքական ընտրություն։ Հետևաբար, անկախ նրանից՝ հանրաքվե կլինի, թե ոչ, միևնույն է ՌԴ-ն շարունակելու է արձագանքել Հայաստանի վարած քաղաքականությանը: Ուկրաինայի, ու Մոլդովայի օրինակները բավարար են Ռուսաստանին՝ միևնույն սխալը չկրկնելու և իրավիճակը նոր հակամարտության չհասցնելու համար: Հատկապես, որ Հայաստանն Արևմուտքին այսօր պետք է՝ Ռուսաստանից պոկելու և իր հակառուսական արշավի մեջ ևս մեկ գլադիատոր (ինչպես Ուկրաինան է) ավելացնելու համար:

Հետևաբար, քանի դեռ Ռուսաստանի ձեռքում կան գործիքներ՝ վերջինս դա կիրառելու է:
Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա։
Մեր ժողովրդի համար, ԵՄ-ն հենց վաղը չի կարող փոխարինել ռուսական շուկային, գազին և տնտեսական կապերին։ Սակայն ՌԴ-ն կարող է մեկ օրում տնտեսական ու սոցիալական բարդություններ ստեղծել մեզ համար։
Կարելի է ասել, որ, բիշքեկյան հանդիպումը կարող է վերածվել ռուս-հայկական դիմակայության մեկնարկի:

Հ.Գ. «Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմակայանը Գյումրիում պետք չէ, մենք կգնանք թեկուզ վաղը»։ — Վլադիմիր Պուտին
Պուտինի այս հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից՝ առանց պատասխանելու ՀՀ անվտանգային միջավայրում առաջանալիք նոր վակումի հարցին»,- գրել է նա:

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Փաշինյանը մի բան է անում․ մենք պետք է հստակ պատասխան տանք․ Արամ Սարգսյան (video) «Օտարերկրյա գործակալ» էի, բայց մեղադրականում դրա մասին ոչ մի բառ չկա. Թևանյան 622 հազար դոլարանոց սուտը պայթեց. Անդրանիկ Թեւանյանի ուղերձը կալանավայրից (video) «Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով #ՈՒՂԻՂ․ Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլն արագ թռել է ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Փաշինյանը նոր «բռնոցի» է սկսում․ իշխանությունը պատրաստվում է Տիգրանաշենի հարցին (video) Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239 ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին. դատական անկախության, ընդդիմության և խոսքի ազատության խնդիրներ Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ-ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը․ Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ» Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ» 150 թուրք է ժամանել Երեւան. «Հրապարակ» Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am