ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը քանի ինքնասպանության փորձ և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել, նախարարությունը պատասխանում է՝ այդ հարցին նախարարը պատասխանել է օգոստոսի 24-ին ԱԺ-ում։ 

Սա, մեղմ ասած, տարօրինակ պատասխան է։

Օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում Պապիկյանը, անդրադառնալով բանակում վերջին շրջանում արձանագրված մահերին, հայտարարել էր, որ Հայաստանի բանակի պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են։ Նա միաժամանակ ասել էր, որ դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մյուս մասը՝ քրեական ենթամշակույթի հետևանք է, և շեշտել էր, որ խնդիրը համակարգային է։

Ավելին՝ նախարարն այդ նույն ճեպազրույցում վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ 2025 թվականին, իր խոսքով, համապատասխան դեպքերի թիվը հասել էր նվազագույնի՝ երկուսի։

Այսինքն՝ նախարարությունը ոչ միայն գիտի խնդրի մասին, այլև ունի վիճակագրություն։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչն է գաղտնի 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածի երկու կոնկրետ թվերում։

«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից չի պահանջել քրեական վարույթների մանրամասներ, զինծառայողների անուններ, անձնական տվյալներ կամ քննության գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հարցը եղել է պարզ՝ քանի՞ ինքնասպանության փորձ և քանի՞ ինքնասպանության դեպք է արձանագրվել։

Սա հատկապես անհասկանալի է այն ֆոնին, որ օգոստոսի 26-ին ՊՆ-ում արդեն տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի օրակարգում հենց զինված ուժերում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառներն ու նպաստող պայմաններն էին։

Ի՞նչն է այստեղ գաղտնի

Եթե ինքնասպանությունների խնդիրը, ինչպես ասում է Պապիկյանը, համակարգային մարտահրավեր է, ապա հասարակությունն առավել ևս իրավունք ունի իմանալու գոնե դրա չոր վիճակագրությունը։

Նախ՝ ՔԿ-ն, հիմա՝ ՊՆ-ն

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցով դիմել էր նաև Քննչական կոմիտեին։ Այնտեղից ևս մեզ չտրամադրեցին պահանջվող թվերը։

Բայց հասարակության առջև պատասխանատվությունը միայն զինծառայողին բանակ տանելով չի ավարտվում։

Պետության պատասխանատվությունն այն է, որ զինծառայողը ողջ և առողջ վերադառնա ընտանիք։ Իսկ եթե բանակում ինքնասպանությունների և մահերի խնդիրը համակարգային է, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ ինչ չափի խնդրի մասին է խոսքը, ինչու է այն տեղի ունենում և առարկայական ինչ է անում պետությունը դրա դեմ։

Պապիկյանը հայտարարել է՝ «ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք»։

Ուրեմն հարցը մնում է՝ ինչպե՞ս է պետությունը պատրաստվում արմատախիլ անել մի երևույթ, որի իրական ծավալը նույն պետությունը հրաժարվում է թվերով ներկայացնել։

Հրապարակային բաց աղբյուրների տվյալներով՝ Ժողովուրդ օրաթերթը այսպիսի տվյալներ ամփոփեց.

Հունվարի 14 – Վահան Պետրոսյան, 18 տարեկան
Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Հետագայում ՔԿ-ն վարույթ է հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով և ձերբակալել ծառայակցին։ Այսինքն՝ սա արդեն միայն «ինքնասպանության վարկած» չէ․ քննությունը տեղափոխվել է ինքնասպանության հասցնելու հարթություն։
Փետրվարի 7 – Դավիթ Մանուկյան, 22 տարեկան, պայմանագրային զինծառայող
ՊՆ N զորամասում հայտնաբերվել է նրա դին։ Հրապարակված տվյալներով՝ քննիչների հիմնական վարկածը ինքնասպանությունն էր։
Ապրիլի 14 – Նարեկ Արշակի Հակոբյան, 19 տարեկան, ժամկետային զինծառայող
Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է հրազենային վնասվածքից։ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Հունիսի 2 – Արամայիս Գևորգյան, ժամկետային զինծառայող
Կապանի զորամասում հայտնաբերվել է նրա դին։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն, իսկ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Միաժամանակ նրա հայրը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին։
Հուլիսի 21 – Նարեկ Թորոսյան, 20 տարեկան, ժամկետային զինծառայող
Ճամբարակի զորամասում հայտնաբերվել է նրա մարմինը։ ՔԿ-ն երկու ծառայակցի նկատմամբ հետագայում քրեական հետապնդում է հարուցել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
Օգոստոսի 12-ին ՊՆ զորամասերից մեկում զինծառայողը կատարել է ինքնասպանության փորձ, սակայն նրա կյանքը հաջողվել է փրկել։ Այդ մասին գրել է ArmLur-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել էր մահը, իսկ մամուլում դեպքը ներկայացվել է որպես ինքնասպանության նախնական վարկած։

Բայց թվարկված դեպքերը պաշտոնական ամբողջական տեղեկություն չեն։ Գուցե կան դեպքեր, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել, ուստի չեն էլ հրապարակվել, բայց ՊՆ-ում վստահաբար պետք է այդ վիճակագրությունը արձանագրված և պահպանված լինի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239 ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին. դատական անկախության, ընդդիմության և խոսքի ազատության խնդիրներ Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ-ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը․ Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ» Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ» 150 թուրք է ժամանել Երեւան. «Հրապարակ» Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ» ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից Ճամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊ Ֆրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումը Ամեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խս Խոշոր ու ողբերգական ավտովթար․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am