Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեում քննարկվում է Երեւան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի ազատման հարցը։ Բանն այն է, որ երկու ուժային կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, բախվել են իրար, և առայժմ հաղթում է քննչականը: ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ակտիվ քննություն է ընթանում Քննչական կոմիտեում ոստիկանին խոշտանգելու դեպքով:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Հիշեցնենք՝ օգոստոսի 22-ին հայտնել էինք, որ ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Աղասի Բագրատունյանը ծեծի էր ենթարկվել, ու տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չէին տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ըստ ոստիկանի հարազատների՝ ծեծի անմիջական մասնակից է եղել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, եւ հենց նրա մասնակցությամբ են քննիչները ծեծի ենթարկել ոստիկանության աշխատակցին: Ոստիկանության աշխատակից օպերլիազոր Սարգիս Աղասի Բագրատունյանը այս պահին կալանավորված է:

Իսկ ինչն էր եղել միջադեպի պատճառը: Բանն այն է, որ Մալաթիայի քննչականի մոտ կա ավտետեխսպասարկման կետ: Կոմիտեի քննիչները մեքենան կայանել են տեխսպասարկման կետի դիմաց, եւ սեփականատերը խնդրել է մեքենաները դուրս հանել, որը վերածվել է թեժ խոսակցության: Արդյունքում, ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը, տեղեկանալով, որ իր հարազատը, որը ավտետեխսպասարկման կետի սեփականատերն է եւ տհաճ խոսակցության մեջ է հայտնվել, փորձել է խնդիրը կարգավորել, սակայն չէր ստացվել, առավել թեժացել էր վիճակը ու սկսվել էր ծեծկռտուք:

Ըստ ոստիկանի հարազատների՝ այս դեպքից հետո ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Աղասի Բագրատունյանին կանչում են քննչական, որտեղ ներկա է լինում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ու ծեծի ենթարկում եւ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցում: Դեպքին անդրադարձել էր Քննչական կոմիտեն՝ հայտնելով, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը։ Ու մինչ քննչականը հերքում էր, գործի անցավ Հակակոռուպցիոն կոմիտեն. Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանին ՔԿ ԵՔՎ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնեց:

Պաշտոնապես հայտնեցին, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ստացվում է՝ ոստիկանության ծառայողին ծեծի են ենթարկել Քննչական կոմիտեի աշխատակիցները, սակայն արդյունքում հենց ոստիկանն է հայտնվել անազատության մեջ: Միջադեպի մյուս կողմի քննիչները շարունակում են ազատության մեջ մնալ։ Ըստ փաստաբան Վահե Մարտիրոսյանի՝ իր պաշտպանյալը՝ ոստիկանության ծառայող Սարգիս Բագրատունյանը, քննիչների կողմից ծեծի է ենթարկվել աշխատասենյակում։ Փաստաբանը պնդում է, որ նրա հագուստը պատռվել է, մարմնի վրա առկա են եղել վնասվածքներ, իսկ շտապօգնությունը կանչել է հենց ինքը։

Մինչդեռ Քննչական կոմիտեն ներկայացնում է հակառակ վարկածը՝ պնդելով, որ ոստիկանը և նրա ավելի քան 20 հարազատներ բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ և խուլիգանական գործողություններ կատարել։ Իսկ ինչու մինչ օրս Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը չի պատժվել իր արարքի համար. թերևս այն պատճառով, որ եղբայրը՝ Ասատուր Վարդանյանը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարարն է՝ Ասատուր Վարդանյանը: Նրան, ի դեպ, Փաշինյանը դեռ չի վերանշանակել. չի բացառվում՝ Ասատուր Վարդանյանն էլ այս և այլ հանգամանքների ֆոնին հեռացվի պաշտոնից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239 ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին. դատական անկախության, ընդդիմության և խոսքի ազատության խնդիրներ Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ-ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը․ Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ» Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ» 150 թուրք է ժամանել Երեւան. «Հրապարակ» Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ» ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից Ճամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊ Ֆրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումը Ամեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խս Խոշոր ու ողբերգական ավտովթար․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am