Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու նպատակ է հռչակել, պետության ժողովրդագրական քաղաքականության ամենակարևոր շահառուներից մեկը՝ մայրանալու պատրաստվող կինը, հայտնվում է բյուրոկրատական խնդիրների առաջ։ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է բազմաթիվ դժգոհություններ մայրության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ուշացումների վերաբերյալ։ Քաղաքացիների դժգոհություններին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի պատասխան մեր հարցումների, պարզաբանել է, թե հակադարձում է՝ խնդիրը շատ դեպքերում ոչ թե ուշացումն է, այլ նպաստի իրավունքի բացակայությունը։ Մինչդեռ մեզ դիմած քաղաքացիները ստացել էին նպաստը, բայց ամիսների ուշացումներով։

 «Ժողովուրդ» օրաթերթի հարցը շատ պարզ էր․ մայրության նպաստները, որոնց հաշվարկն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ վճարումը՝ ՀՀ ՊԵԿ-ը, ուշացումների պատճառներն ու հաշվարկի մեթոդները ի՞նչ տրամաբանական և օրենսդրական հիմքեր ունեն։ Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ քաղաքացիների դիմումների մեծ մասի ուսումնասիրությամբ պարզվել է՝ նրանք նպաստի իրավունք չեն ունեցել։ Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացվել է չվճարվող կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում։ Մայրության նպաստների դեպքում ևս կան սահմանափակումներ։ Նախարարության փոխանցմամբ՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը նպաստ չի կարող ստանալ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում օրենքով նախատեսված դեպքերում չի դադարեցրել ձեռնարկատիրական գործունեությունը կամ ունի չկատարված հարկային պարտավորություններ։ Սակայն նախարարության պատասխանը մի կարևոր հարց բաց է թողնում՝ իսկ նպաստի իրավունք ունեցող քաղաքացիների վճարումների ուշացումների քանի՞ դեպք է արձանագրվել և ինչո՞վ են դրանք պայմանավորված։

 Գերատեսչությունը չի ներկայացրել նաև, թե դիմումների ընդհանուր թվից քանիսն են վերաբերում իրական ուշացումներին, քանիսը՝ նպաստի իրավունքի բացակայությանը, և միջինում որքան ժամանակ է պահանջվում նպաստի հաշվարկից մինչև գումարի փոխանցումը։

Այսպիսով, քաղաքացիների բարձրաձայնած՝ «ինչո՞ւ է մայրության նպաստը ուշանում» հարցի փոխարեն Սոցապը հիմնականում ներկայացնում է՝ «ինչո՞ւ որոշ քաղաքացիներ նպաստ չեն ստանում» պատասխանը։ Իսկ այն հարցը, թե արդյոք համակարգում կան վարչարարական կամ տեխնիկական խնդիրներ, որոնք ձգձգում են օրինական շահառուների վճարումները, շարունակում է մնալ չպարզաբանված։

Պետության առաջնահերթությունների այս հակադրությունն առավել քան ուշագրավ է․ մի կողմից՝ պետական համակարգում աշխատողներին խոշոր պարգևավճարներ են հատկացվում, իսկ վարչապետի մասնակցությամբ հեծանվավազքի ծրագրին ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվում է շուրջ 2 մլն դոլարի դրամաշնորհ, մյուս կողմից՝ երեխա ունենալու և ընտանիքը համալրելու փուլում գտնվող քաղաքացիների համար նախատեսված մայրության նպաստների վճարումը կարող է ձգձգվել կամ ընդհանրապես չիրականացվել։ Ստացվում է՝ պետությունը միլիոններ է գտնում միջոցառումների և պարգևատրումների համար, բայց սոցիալական ու ժողովրդագրական նշանակություն ունեցող մայրության նպաստների հարցում քաղաքացիներին թողնում է սպասման մեջ։

Սա առավել ուշագրավ է հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու հռչակած նպատակի ֆոնին․ ժողովրդագրական աճը միայն հայտարարություններով խթանել հնարավոր չէ, եթե պետության կողմից մայրությանն ուղղված սոցիալական աջակցությունը ժամանակին և հասանելի չի լինում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 142 անգամ
Լրահոս
ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ» Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ» 150 թուրք է ժամանել Երեւան. «Հրապարակ» Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ» ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից Ճամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊ Ֆրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումը Ամեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խս Խոշոր ու ողբերգական ավտովթար․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ Բաժիններ են ներկայացվել 61 անձինք Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է Լսի՛ր Փաշինյան, եթե կա մի ղեկավար, որը Հայաստանը փնտրել է այլ երկրներում՝ դու ես. Զուրաբյան (video) Ինձ տալիս եք ռևանշիստի պիտակ, ուրեմն ես պատրաստ եմ դա կրել․ Նարե Սիմոնյան (video) Արցախի առաջնորդները Բաքվում ենթարկվում են արդարադատության ծաղրի. Բաղունց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am