Իրաքն ավարտել է Սիրիայից ԱՄՆ-ի փոխանցած և ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 5,7 հազար անձանց հարցաքննությունը

Իրաքի դատական համակարգն ավարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ 5 704 անդամների հարցաքննությունը, որոնց ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ-ն փոխանցել էր Սիրիայից: Այժմ կասկածյալների գործերն ուղարկվել են դատարան։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Իրաքի Բարձրագույն դատական խորհրդին:

Քննության ընթացքում ի հայտ են բերվել ԻՊ մի շարք հրամանատարներ (այդ թվում՝ բարձրաստիճան), որոնք կասկածվում են միջազգային բնույթի հանցագործություններին մասնակցելու մեջ: Իրաքյան կողմի տվյալներով՝ մեղադրյալներից վեցն անմիջականորեն մասնակցել են եզդի համայնքի ներկայացուցիչներին ստրկացնելու գործընթացին:

ԱՄՆ-ն ձերբակալվածներին Իրաքին էր հանձնել փետրվարին: Մինչ այդ կասկածյալները տարիներ ի վեր պահվում էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարներում, որոնք վերահսկում էին քրդական ուժերը: Իրաք տեղափոխվելուց հետո սկսվել են 67 երկրի քաղաքացիների հարցաքննություններն ու քննչական գործողությունները:

Իրաքին փոխանցվածների թվում կան Սիրիայի մոտ 3497 և Իրաքի 474 քաղաքացիներ: Եվս 457 սիրիացի ստուգումներից հետո ազատ կարձակվի և կհանձնվի իրենց երկրի իշխանություններին, քանի որ քննությունը նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքեր չի գտել:

Իրաքի դատարաններն արդեն իսկ հարյուրավոր մահապատժի և ցմահ ազատազրկման վճիռներ են կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվողների, այդ թվում՝ օտարերկրյա զինյալների նկատմամբ: Երկրի բանտերը շարունակում են գերբեռնված մնալ ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվողներով:

«Իսլամական պետությունը» 2014 թվականին զավթել էր Սիրիայի ու Իրաքի ընդարձակ տարածքները՝ իրականացնելով զանգվածային սպանություններ և կանանց ու աղջիկներին մատնելով սեռական ստրկության: Իրաքը խմբավորման ջախջախման մասին հայտարարել է 2017 թվականին, իսկ քրդական ուժերը, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, ԻՊ-ին Սիրիայի տարածքից վերջնականապես դուրս են մղել 2019-ին:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո» Պուտինի և Էրդողանի բանակցությունները 30 րոպեի փոխարեն տևել են մոտ մեկուկես ժամ և հիմնականում անցել են մամուլի համար փակ ձևաչափով Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ» Գերմանիան մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը․ Վադեֆուլ Վերջին 3 ամսվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների. փաստաբանական խումբը տեսանյութ է հրապարակել Իրաքն ավարտել է Սիրիայից ԱՄՆ-ի փոխանցած և ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 5,7 հազար անձանց հարցաքննությունը Փեզեշքիանը վստահ է ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի հաղթանակին Կալաս․ ԵՄ-ը 2023 թվականից չի կարողանում ապաշրջափակել Կիևի համար նախատեսված 6,6 մլրդ եվրոն Բանակում 2018 թվականից մինչ օրս ոչ մարտական պայմաններում զnhվել է 460 զինծառայող. Գոհար Մելոյան Ռուսաստանը հեռացվել է G20-ի պաշտոնական լուսանկարից Պարզվում է՝ այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին. փաստաբան Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցը կքննի դատավոր Արամ Գրիգորյանը Հորմուզի նեղուցի խնդրի լուծված չլինելը վնաս է հասցնում բոլոր երկրներին. Կատարի ԱԳՆ ԵՄ-ն չի արագացնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վճարումը Անցած 15 ամսում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք 1 տասնամյակին համարժեք առաջընթաց․ Ղալիբաֆ ԱՄՆ-ն բավարար ռազմական ներուժ ունի աշխարհում սպառնալիքներին հակազդելու համար․ Վենս «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին․ փորձագետ Դիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի ու Վրաստանի ոստիկանական ակադեմիաները փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը ՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am