Ռուսաստանը հեռացվել է G20-ի պաշտոնական լուսանկարից
Աշվիլում կայացած G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման ժամանակ Ռուսաստանը չի ներառվել ավանդական պաշտոնական խմբային լուսանկարում, չնայած Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մասնակցությանը:
Այս մասին «Business Insider Poland»-ին ասել է Լեհաստանի ֆինանսների նախարարության նախարարի գրասենյակի տնօրեն Մագդալենա Լերկզակը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը և ԵՄ այլ երկրներ բողոքել են ռուսական պատվիրակության հետ համատեղ լուսանկարի դեմ: Արդյունքում, Սիլուանովը և Ռուսաստանի մյուս ներկայացուցիչները չեն հայտնվել վերջնական լուսանկարում։
