Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է բալիստիկ, հականավային, թևավոր, հակառադիոտեղորոշման հրթիռներ և 218 անօդաչու թռչող սարք։ Կիևի մարզում և մայրաքաղաք Կիևում գիշերը ռուսական հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

8 մարդ զոհվել է Կիևում, որոնցից 7-ն, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, երկաթուղու աշխատակիցներ են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ զոհվածներից մեկը Հնդկաստանի քաղաքացի է։Վնասվել են նաև 16-հարկանի շենքի վերին հարկերը, հրդեհ է բռնկվել։ Կան տուժածներ։

Եվս 4 մարդ զոհվել է Կիև մարզի Բորիսպոլ քաղաքում, որտեղ հարվածի տակ են հայտնվել մեկ ձեռնարկություն և 5-հարկանի բնակելի շենք։Կիևի և Կիևի մարզի դեմ զանգվածային հարձակումները շարունակվում են արդեն վեցերորդ օրը։

Օդեսայում էլ ռուսական հարվածներից 7 մարդ է վիրավորվել։ Հարվածի տակ է հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքը։ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է Կիևում և Կիևի մարզում ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Օդեսայի մարզի նավահանգիստներին զանգվածային հարվածների մասին՝ հաստատելով հարվածը Կիևի լոկոմոտիվային դեպոյին։

Գերատեսչությունը նաև հայտնել է Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օռլովկայի սահմանային անցակետի և լաստանավային անցակետի վրա հարձակման մասին։Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Ռուսաստանին։ Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ ՀՕՊ միջոցները խոցել են 516 ուկրաինական ԱԹՍ։ Բելգորոդի մարզում հրթիռային հարվածից 2 մարդ է վիրավորվել։ Սամարայում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստային գոտում հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցի խնդրի լուծված չլինելը վնաս է հասցնում բոլոր երկրներին. Կատարի ԱԳՆ ԵՄ-ն չի արագացնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վճարումը Անցած 15 ամսում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք 1 տասնամյակին համարժեք առաջընթաց․ Ղալիբաֆ ԱՄՆ-ն բավարար ռազմական ներուժ ունի աշխարհում սպառնալիքներին հակազդելու համար․ Վենս «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին․ փորձագետ Դիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի ու Վրաստանի ոստիկանական ակադեմիաները փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը ՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել Բիշքեկում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է բժշկական օգնություն ստանալուց, այլև ենթարկվում է խոշտանգման ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Գյումրիում վիճակը շատ վատ է․․․ գյումրեցիներն անգամ որոշել են, որ․․․ Կարապետ Պողոսյան (video) Անգամ Ադրբեջանն է արձագանքել Արեգնազ Մանուկյանի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ավինյանին ընտրած երևանցիներին մի նոր հարված է սպասվում․ ավագանու անդամ (video) Դե հիմա ասեմ՝ ինչ են արել ռուսները հայերի հետ․ Երվանդ Բոզոյան (video) Դուք հասկանու՞մ եք՝ Նիկոլը Պուտինի հետ շանտաժի լեզվով է խոսել․ քաղաքագետ (video) Նիկոլի համար ամենասարսափելին է կատարվել՝ չի կարողացել կատարել Ալիևի պահանջը․ Արմենուհի Կյուրեղյան (video) 48-50 մլն դրամ Ալենը մենակ դատերից է ստացել․․․ Նիկո՛լ, մտածիր քո «բոմժերի» մասին (video) Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել Քոչարյանին կալանավորելուց հետո Փաշինյանը երեկ մի բան է ասել Ալիևին․ Արմենակ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am