ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
24News-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.
– 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
– 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,
– 14 շարժական գույք,
– շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,
– շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,
– շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
– շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:
