ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա․ Շարմազանով

Պետք է առաջնորդվել ՀՀ շահերով, այլ ոչ թե «գլադիատոր» դառնալ օտարների ձեռքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Գործող ռեժիմի ղեկավարն ու թիմակիցները մեկ անգամ չէ, որ պնդել են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարեւորության մասին։

Էլ չեմ նշում, որ հենց Փաշինյանն էր ակնարկում իր եւ Պուտինի վստահելի ու անձնական մտերիմ հարաբերությունների մասին։

Հիմա կարճ ամփոփենք, թե այդ «եղբայրական» ու «բարեկամական» հարաբերություններում ի՞նչ արդյուքներ են արձանագրվել։

2021-ից ցայսօր «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն։

Իսկ կարո՞ղ է ԵՄ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս։

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ են տեղակայվում / չնայած Իրանից հնչող մտահոգություններին/, բայց ՀԱՊԿ դիտորդներից հրաժարվում են։

Սյունիքում TRIPP-ի փաստացի կառավարումը վստահվում է արտատարածաշրջանային խաղացողներին, բայց Զվարթնոց օդանավակայանից դուրս են բերվում ռուս սահմանապահները։

2022-ի հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարիչը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց Արցախի հանձնումը «ձեռի հետ» վերագրվում է ՌԴ -ին։

Իհարկե, ՌԴ-ին բազմաթիվ հարցեր կան ու հարցերը բարձրացնելու լեգիտիմ իրավունք ունի հայ ժողովուրդը, բայց ոչ թե Արցախը հանձնած ու Արցախի հայությանն էթնիկ զտման ժամանակ օգնության ձեռք չմեկնած գործող ռեժիմը։

Արցախի խնդրի շուրջ Մոսկվայի ծրագիրը

/Խովայեւի պլան/ բանակցում են,բայց վերջում ստորագրում են Շառլ Միշելի արեւմտյան ծրագիրն Արցախը հանձնելու մասին։

Ի՞նչ կա Շառլ Միշելից…

ՌԴ-ի «ինադու» կամ ԵՄ սլանալու մոլուցքով գայթակղված Ուկրաինա ուղարկեցին պատվիրակություններ, Զելենսկուն ընդունեցին Երեւանում, ռուսներին խիստ քննադատելու հարթակ տրամադրվեց նրան, իսկ 2026-ի ընտրություններից հետո մի հեռախոսային «սիրավեպ» է սկսվել հայ-ուկրաինական հարաբերություններում։

Էլ պաշտոնյա չմնաց, որ հեռախոսազրույց չունենա։

Կասեն՝ մեր ինքնիշխան իրավունքն է, ու՞մ հետ ուզենք՝ կխոսենք։

Էլի որ, բայց ի՞նչ օգուտ է տալիս ձեր հեռախոսազանգերն ուկրաինացի գործընկերների հետ ՀՀ ինքնիշխանությանը, բացի ՌԴ-ի հետ հարաբերություններ լարելուց։

Ախր պետք է ի վերջո գիտակցել, որ ՀՀ իշխանությունները պարտավորեն է շարժվել մեր պետական շահերը սպասարկող օրակարգով, այլ ոչ թե «գլադիատորի» դեր ստանձնեն օտարների ձեռքում։

2025-ին Աժ -ում ԵՄ անդամակցելու ցաննկություն հայտնելու անհեթեթ օրենք են ընդունում, որին ի դեպ «դեմ» է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա։

Արդյունքում լուրջ խնդիրներ են առաջանում ԵԱՏՄ շուկայում։

Ու դրանից ո՞վ է տուժում.հայ գյուղացին ու արտադրողը։

Սա է ՔՊ-ի տված արդյունքը…»,-գրել է նա։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Էս Ալիևին հորից շատ է սիրում․ Սյունիքի գինը՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանը»․ Կարապետ Պողոսյան (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (video) Էդ մարդուն անիմաստ ինչու՞ են տարել մեկուսարան, 2 օր է՝ հաց չի կերել, դեղ չի խմել, անորոշ վիճակ է (video) «Փաշինյա՛ն, բա մի հատ Ալիևի դեմքին գոռայիր՝ էդ ու՞մ ես ասում կապիտուլյանտ»․ Աշոտ Անդրեասյան (video) Շենգավիթի սկանդալային դեպքից հետո բնակիչները թաղապետարանում են․ մի ստե՛ք, աղբը դուք եք բերել (video) «Արա Սասու՛ն,դու ռուսերեն խոսալ չգիտես՝ ո՞նց են քեզ КГБ-իշնիկները հոկտեմբերի 27-ից պատմել»․Սամվելյան (video) ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա․ Շարմազանով Թուրքիան շարունակելու է աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության հաստատմանը․ Էրդողանը հանդիպել է Ալիևին Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Աստված Աննա Վարդապետյանի պապային երկար կյանք տա․ Բագրատ Միկոյանի ակնարկը (video) Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում «Սասու՛ն, դու ԵԿՄ-ով մտար Նիկոլի տակ, ո՞վ ես դու…». ԵԿՄ-ական ազատամարտիկի խոսքը (video) Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ #ՀԻՄԱ․Դուք սպասե՛ք Նիկոլի խայտառակությանը Պուտինի առաջ․ սարսափելի տեսարան է լինելու․ Աշոտ Անդրեասյան (video) Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 970-ը Բարսելոնան հուզիչ ուղերձով արձագանքել է Մեսսիի` հավաքականից հեռանալու որոշմանը Էստեղ «մաֆիա» է գործում․ խայտառակ վիճակ Շենգավիթում․ ի՞նչ անուններ են տալիս բնակիչները (video) 5 անչափահաս էստեղ են քնում,նրանց վերցնեմ ո՞ւր գնամ․ շենգավիթցի կինը չի կարողանում զսպել արցունքները (video) Փաշինյա՛ն, վերանաք դուք, 5 երեխու ո՞նց եք հանում գցում փողոց․ բնակչուհի (video) Սիրիր քո պետությունն ու հաղթանակները անգին, Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին. Մխիթարյան Որպես մարզիչ՝ խաղացողներիս հետ շատ եմ խոսել Մխիթարյանի մասին. Եղիշե Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am