ԱՄՆ–ի երկերեսանիությունը լավ գիտենք. Չավուշօղլու
«Մենք միշտ էլ քաղաքացիական անձանց հանդեպ զգայունություն են ցուցաբերում, սակայն ԱՄՆ–ը իրենց այդ հարցում չի կարող դասեր տալ։Մենք տեսել ենք Իրաքը զավթելուց հետո լուսանկարները եւ տեսագրությունները։ Տեսել ենք, թե ինչպես էին մարդկանց հագուստները հանել եւ կտտանքների ենթարկում։ Ու այդքանից հետո դուք ինձ մարդասիրության դասեր եք տալի՞ս։ Մենք ձեր երկերեսանիությունը լավ գիտենք, ձեր անցյալն էլ շատ լավ գիտենք»,–թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է Աֆրինում գործողության ժամանակ քաղաքացիական անձանց անվտանգության հետ կապված ԱՄՆ զգուշացումներին։
