Ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում է

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավոք պետք է արձանագրեմ, որ ուզենք, թե ոչ, անկախ մեզանից դառնում ենք կոնֆորմիստ, որովհետև շատ հաճախ մեր կամքին հակառակ դառնում ենք սրանց սարքածի մասնակիցը։ Մի հատ հետհայացք գցենք ու ֆիքսենք, որ վերջին 8 տարում մանրից հարմարվել ենք սրանց բերածի ու արածի հետ։

Հիմա՝ փաստերով։

Նախ՝ ամենօրյա ռեժիմով սկսում ենք քննադատել ու քննարկել սրանց ասած տափակաբանություններն ու բլթոցները։ Տեսանյութ, մեկնաբանության սքրին, նկար և այլն՝ հնարավոր բոլոր միջոցներով բերում ենք քննարկման տիրույթ ու դրա շուրջ սկսում դիսկուրս ծավալել։

Չէ, ճիշտ հասկացեք, ես ինքս էլ եմ արել ու անում, բայց այստեղ խոսքը ընդհանուր երևույթի մասին է։ Սրանց ուզածը հենց դա է՝ իրենց ասած զառանցանքը դարձնել լայն շրջանակների քննարկման առարկա։ Ավելին՝ իրենք դրանից ընդհանրապես վատ չեն զգում, ընդհակառակը՝ ջոկերային հրճվանք են ապրում, երբ մենք կոպիտ ու կոշտ ենք արտահայտվում իրենց հասցեին։

Հիմա ասվածի մի քանի օրինակ. հայկական տեղանունները թուրքերեն ներկայացնելը, հայկական պատմական հիշողության նկատմամբ «կայսերական մտածողության» պիտակներ կպցնելը, եկեղեցու դեմ հետևողական հարձակումները, Սրբազաններին նախ թիրախավորելը, հետո հետապնդելը, կալանավորելը, դատելը, ՀՀ տարածքի հետ կապված արհեստական ու անհասկանալի թիվ տիրաժավորելը, «Մեծ Թուրանում միասնաբար ջուր խմելու հանգամանքը», «երբ ինձ թուրք են ասում՝ չեմ վիրավորվում» ընդգծելը, ամեն ելույթում «Ադրբեջան, Թուրքիան» ասելը և այլն:

Մի քանի տարի առաջ դրանցից շատերը նույնիսկ քննարկման ենթակա չէին։ Այսօր դրանց շուրջ արդեն բանավիճում ենք, վիճում ենք, հակափաստարկներ ենք բերում, փորձում ենք ապացուցել, որ դա անհեթեթություն է։

Մի անգամ ասել եմ, թերևս արժե ևս մեկ անգամ շեշտել․ ՀՀ պետականությունը կազմաքանդած վարչախումբն օվերտոնի պատուհանը կիրառում է երկարաժամկետ կտրվածքով։ Սկզբում թեման տարբեր պերֆեկտթիվիներով ու ֆեյքերով գցում են դաշտ, հետո մի քանի ամսվա ընթացքում այն դառնում է մարդկանց խոսույթի մի բաղադրիչ։

Իսկ ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում»։

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Միջադեպ՝ թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում Կրկին մեքենա է գլխիվայր շրջվել․ վիրավորներ կան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում է Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ում է մակագրվել Արմեն Աշոտյանի քրեական գործը Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am