Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Հովիկ Բաղդասարյանի համերգի ժամանակ, տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա Աշոտ Մադաթյանը ծանր վնասվածքով տեղափոխվել է Երևան։ Այս մասին պատմում է նրա մայրը՝ 41-ամյա Ռուզաննա Թարփոշյանը՝ նշելով, որ տղան համերգին եղել է ընկերների հետ։

Մոր խոսքով՝ համերգին իրենց ընտանիքի անդամները ևս ներկա են եղել։ Երիտասարդները պարել և ուրախացել են ընկերների հետ, իսկ միջոցառման ընթացքում նրանց հետ է եղել նաև Ռուզաննայի հորաքրոջ թոռը՝ 16-ամյա Ավետիք Սիմոնյանը։«Ավետիքը իրեն վատ է պահում, անընդհատ նեղացնում է մյուսներին, վատ խոսքեր է ասում։ Երկու եղբայրները և նրանց ընկերը որոշում են նրան տուն ուղեկցել, որպեսզի որևէ փորձանք չլինի։ Տուն հասնելուց հետո որդիս՝ Աշոտը, բարձրանում է աստիճաններով և հարազատին խնդրում, որ Ավետիքը պահեն տանը, մի փորձանք չբերի»,– պատմում է մայրը։

Նրա խոսքով՝ այդ պահին 16-ամյա տղան դուրս է եկել և հարվածել իր 18-ամյա որդու գլխին։ Մայրը նշում է, որ իրենք չեն կարող հստակ ասել, թե ինչ առարկայով է հարվածը հասցվել։«Չգիտենք՝ ինչով է հարվածել։ Տարբեր վարկածներ են ասում․ մեկը ասում է՝ մահակ է եղել, մյուսը՝ կացին, երրորդը՝ այլ առարկա։ Բայց հարվածը ծանր է եղել, որովհետև մեկ հարվածից տղաս ստացել է դեմքի բազմակի կոտրվածքներ և կորցրել է գիտակցությունը»,– ասում է նա։

Դեպքից հետո շտապօգնություն են կանչել։ 18-ամյա երիտասարդին նախ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ մոր, արձանագրել են բազմակի կոտրվածքներ և անհրաժեշտ են համարել նրան տեղափոխել Երևան։

Երիտասարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մոր խոսքով՝ նա առաջին երկու-երեք օրերը եղել է վերակենդանացման բաժանմունքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Միջադեպ՝ թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում Կրկին մեքենա է գլխիվայր շրջվել․ վիրավորներ կան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում է Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ում է մակագրվել Արմեն Աշոտյանի քրեական գործը Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am