Ում է մակագրվել Արմեն Աշոտյանի քրեական գործը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Արթուր Ավագյանի և Գայանե Գասպարյանի քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով դատավոր Սարգիս Դադոյանը ինքնաբացարկ էր հայտնել, քանի որ նա նախկինում հանդիսացել է այս գործով վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2009-2016 հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդի Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ՝ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208.908.500 << դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ: Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից, այն նպատակային նշանակությամբ, այն է՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Այսպես.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Սահմանադրությամբ հազորված լինելով խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացմանը, 2011 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում՝ շրջանցելով` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, համաձայնություն է տվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գտնվող «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Ե. Կողբացի 42 հասցեում գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա կառուցված երկհարկանի մարզադահլիճի և ուսումնական նպատակներով օգտագործման համար ակնհայտ անհամապատասխան Երևան քաղաքի Պուշկին 38/1 շենքի թիվ 59 տարածքի փոխանակմանը:

24news.am

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Միջադեպ՝ թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում Կրկին մեքենա է գլխիվայր շրջվել․ վիրավորներ կան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում է Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ում է մակագրվել Արմեն Աշոտյանի քրեական գործը Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am