Պարսից ծոցում Իրանի հետ պատերազմից հետո շուրջ 400 նավ է մնացել արգելափակված. IMO

Մոտ 400 նավ՝ մոտ 6 հազար ծովայիններով, մնում են արգելափակված Պարսից ծոցում Իրանի հետ պատերազմի սկսվելուց վեց ամիս անց, հաղորդում է dpa-ն։

 Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) նախազգուշացրել է, որ անձնակազմերի հազարավոր անդամներ դեռևս գտնվում են բարձր ռիսկի գոտում։

«Թեև որոշ նավերի և նրանց անձնակազմերի հաջողվել է լքել տարածաշրջանը, մինչև 400 նավ՝ մոտ 6 հազար ծովայիններով, չեն կարողացել անվտանգ հեռանալ հակամարտության սկզբից ի վեր», — հայտարարել է IMO-ի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։

 Կազմակերպության տվյալներով, պատերազմի սկզբից Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջանում արձանագրվել է 70 հարձակում միջազգային նավերի վրա։ Արդյունքում զոհվել է 19 ծովային։

Դոմինգեսը նշել է, որ Պարսից ծոցում և աշխարհի այլ տարածաշրջաններում նավարկության անվտանգության իրավիճակի վատթարացումը սպառնալիք է ստեղծում ծովային փոխադրումների բոլոր մասնակիցների համար, սակայն հատկապես ծանր է մնում այն հազարավոր ծովայինների դրությունը, որոնք հայտնվել են հակամարտության գոտում։

 


Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության առանցքային հանգույցներից մեկն է։ Մինչև պատերազմի սկիզբը այն բաց էր մնում միջազգային նավագնացության համար։

ԱՄՆ-ն միաժամանակ ծովային գործողություն է իրականացնում Իրանի դեմ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով, շրջափակման շրջանակում ամերիկացի զինվորականներն արդեն փոխել են 82 առևտրային նավի երթուղին, շարքից հանել երեք նավ և բարձրացել ևս երկուսի տախտակամած։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը ականներից մաքրված է, ամբողջությամբ բաց է և 100%-ով վերահսկվում է ամերիկյան ուժերի կողմից։ Սակայն անվտանգության և հետախուզության հարցերով իսրայելցի փորձագետ Դենի Ցիտրինովիչը կասկածի տակ է դրել այս պնդումը։

Ըստ նրա, գիշերային ժամերին նեղուցով տանկերների անցկացումը անջատված տրանսպոնդերներով և ամերիկացի զինվորականների պաշտպանության ներքո դեռևս չի նշանակում նեղուցի լիակատար վերահսկողություն կամ վերադարձ պատերազմից առաջ գոյություն ունեցած պայմաններին։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սերբիայի նախագահը ՄԱԿ դատարանին մեղադրել է «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջ Ռատկո Մլադիչի մահից հետո ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով «Գագոն ե՞րբ է գալու…». Ծառուկյանի թոռնիկներն ամեն օր մայրիկին այս հարցն են տալիս Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը․ կա վիրшվոր Արտահանումն ու գյուղատնտեսությունը ձեռք ձեռքի տված անկում են ապրում․ Hetq.am Պարսից ծոցում Իրանի հետ պատերազմից հետո շուրջ 400 նավ է մնացել արգելափակված. IMO Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ․ սա իշխանության վախի դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան Կարևոր չէ, որ ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու վանքերը, կարևոր է, որ բավարարվի վրեժի ու նախանձի մութ զգացումը․ քաղաքագետ Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից էներգետիկ շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի մասին Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am