Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. թալան չկա, կա քաղաքական առևտուր․
8 տարի շարունակ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին խոսող իշխանությունն այսօր դիմում է ծայրահեղ քայլի, որովհետև նրա առջև դրված են երկու վտանգավոր պահանջներ․
* Ներքին՝ Ալիևի պահանջը․ Փաշինյանը չունի ռեսուրս՝ Բաքվի պարտադրած Սահմանադրությունը հեշտությամբ փոխելու։ Ուստի նա չեզոքացնում է համախմբման ընդունակ միակ լիդերին, որպեսզի Ալիևին ցույց տա, թե «իրավիճակը վերահսկում է»։
* Արտաքին՝ Արևմուտքի պահանջը․ Հայաստանին մղում են Ռուսաստանի հետ կապերի վերջնական խզման՝ մեզ սարքելով երկրորդ Ուկրաինա։ Բայց առանց եվրոպական սահմանների Հայաստանը պարզապես մնալու է թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքին։
2018-ին Քոչարյանին կալանավորեցին՝ Արցախը հանձնելու համար։
Այսօր նրան կալանավորում են՝ Հայաստանի պետականությունը զիջելու համար»։
