Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան

Էլ Նինյոն հասել է վերջին 1000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


«Միչիգանի համալսարանի գիտնականների՝ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 40 տարիների ընթացքում Էլ Նինյո կլիմայական երևույթը դարձել է գրեթե 40%-ով ավելի ուժեղ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ Ըստ հետազոտության՝ սա այն դարձնում է վերջին հազարամյակի ամենաուժեղ Էլ Նինյոն։

Ուսումնասիրությունն իրականացվել է Գալապագոսյան կղզիներից վերցված ժամանակակից և հնագույն մարջանների 13 նմուշների քիմիական կազմի վերլուծության հիման վրա։ Մասնավորապես ուսումնասիրվել են թթվածնի իզոտոպների, ստրոնցիումի և կալցիումի հարաբերակցությունները։ Մարջանների աճի շերտերը գիտնականների համար ծառայել են որպես բնական «ջերմաչափ»՝ հնարավորություն տալով վերականգնել օվկիանոսի ջերմաստիճանի փոփոխությունները հարյուրավոր տարիների ընթացքում։

Կլիմայական մոդելավորման միջոցով գիտնականները գնահատել են նաև բնական գործոնների՝ հրաբխային ակտիվության և Արեգակի ճառագայթման տատանումների հնարավոր ազդեցությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ դրանք չեն կարող բացատրել Էլ Նինյոյի դիտվող ուժեղացումը։ Հիմնական գործոն է համարվում մարդածին գլոբալ տաքացումը։

Էլ Նինյոյի ուժեղացումը գումարվում է մոլորակի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացման ազդեցությանը՝ մեծացնելով աշխարհի տարբեր շրջաններում եղանակային և կլիմայական ծայրահեղ երևույթների հավանականությունն ու ուժգնությունը։ Դրանց թվում են երկարատև երաշտները, անտառային հրդեհները, ուժեղ տեղումները և ջրհեղեղները, ինչպես նաև ենթակառուցվածքների վնասման աճող ռիսկերը»։

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով «Գագոն ե՞րբ է գալու…». Ծառուկյանի թոռնիկներն ամեն օր մայրիկին այս հարցն են տալիս Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը․ կա վիրшվոր Արտահանումն ու գյուղատնտեսությունը ձեռք ձեռքի տված անկում են ապրում․ Hetq.am Պարսից ծոցում Իրանի հետ պատերազմից հետո շուրջ 400 նավ է մնացել արգելափակված. IMO Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ․ սա իշխանության վախի դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան Կարևոր չէ, որ ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու վանքերը, կարևոր է, որ բավարարվի վրեժի ու նախանձի մութ զգացումը․ քաղաքագետ Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից էներգետիկ շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի մասին Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am