Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին
Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայի մերձակայքում գտնվող Նովո-Օգարյովոյի նստավայրում հանդիպում են ունեցել, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է առևտրատնտեսական համագործակցության հաջող զարգացման մասին։
«Չնայած դրա վրա ազդելու բոլոր արտաքին փորձերին, մեր վիճակագրության համաձայն, անցյալ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 52 միլիարդ դոլար։ Սա լավ ցուցանիշ է։ Իսկ այս տարի, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, այն աճել է ևս 12,5 տոկոսով», -նշել է նա։
Բելառուսի նախագահը աշխատանքային այցով ժամանել է հինգշաբթի օրը։ Ուրբաթ օրը նա բանակցություններ է վարել վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Լուկաշենկոյի այցը ոչ պաշտոնական է։ Բանակցություններից հետո երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, ոչ պաշտոնական զրույց կունենան։
