«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Պաշտպանության նախարարության տենդերների մանրամասները սովորաբար փակ թեմա են։ Ո՛չ դրանց մասնակիցներն են հրապարակավ խոսում այդ մասին, ո՛չ էլ պաշտոնյաներն են հակված կուլիսային գաղտնիքներ բացահայտելուն։ «Աննարկա» ընկերությունն այլ ճանապարհ է ընտրել՝ արդարության համար շիտակ ու բացահայտ պայքարի ուղին։ Ուր կտանի այդ ճանապարհը, դեռ պարզ չէ, բայց այն, ինչ կատարվում է ռազմական գերատեսչության տենդերների դաշտում, կարող է շոկ առաջացնել հպարտ քաղաքացու մոտ:

2023 թվականին, օրենքով սահմանված կարգով, «Աննարկա» ՍՊԸ-ն մասնակցել է ՊՆ-ի կարիքների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման մրցույթին եւ ճանաչվել հաղթող։ Ավելի վաղ արդեն կայացել եւ ավարտվել էր այն շենքի համար հայտարարված տենդերը, որտեղ պետք է Մուրացանի հոսպիտալին կից տեղադրվեր ապագա ՄՌՏ ապարատը։ Այսինքն՝ տեղն արդեն պատրաստում էին շատ կոնկրետ սարքի համար, այլ ոչ թե սկզբում սարքի տենդերն էին հայտարարում, ապա դրան համապատասխանող շենքի պարամետրերը որոշում։ Եվ մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ էլ կոնկրետ սարքի անձնագրի տվյալներն էին գրել։ Այնքան անփույթ էին ձեւակերպել, որ նույնիսկ ֆիրմայի անունը՝ CANON, չէին հանել իրենց գծագրերից։ Դրանք նայելիս ապուշի համար էլ պարզ էր, որ մրցույթը պետք է շահի հենց մեկ կոնկրետ ընկերություն` կոնկրետ սարք բերելու համար։ Ու հանկարծ բոլորի համար անսպասելիորեն մեջտեղ է գալիս երկրորդ մասնակիցը՝ «Աննարկա» ՍՊԸ-ն, եւ ավելի ցածր գին է առաջարկում ու 550 միլիոն դրամով շահում տենդերը։

ՊՆ-ն կամայական ձեւով կրճատեց ժամկետները

«Աննարկա»-ի հիմնադիր Երեմ Սարգսյանը, որը երեք տարի է, ինչ հայտնվել է ՊՆ-ի հարուցած արգելքների տեղապտույտում, ահռելի փաստաթղթերը ձեռքին՝ ատյանից ատյան է ընկել, դիմել բոլոր հնարավոր պատասխանատուներին, ապա՝ դատարան, որ թույլ տան՝ իր շահած տենդերը ավարտին հասցնի, ու չի կարողացել։ Նա ապացուցում է, որ իր բերած ապարատը որակով է, այն կարող է շատ օգտակար լինել բանակի համար, հարյուրավոր զինվորների առողջական խնդիրների հետազոտման համար նախատեսված ժամանակակից սարք է, որի նմանը Հայաստանում չկա։ Սակայն քանի որ իր նախատեսած կազմակերպությունը տենդերը չի շահել, ՊՆ-ն ամեն ինչ արել է, որ բոլոր փուլերում խանգարի սարքի ներմուծմանը, տեղադրմանը, ուսուցմանը, ընդունում-հանձնմանը, եւ Սարգսյանի համար սկսվել է «արգելքներով մրցավազքը»։ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը, օգնելու փոխարեն, ինչպես կարողացել` խոչընդոտել է նրա աշխատանքին:

«Նախ, այդ վարչության աշխատակից Միրաքյանը մեզնից նամակով մեր սարքավորման պարամետրերը պահանջեց։ Երեւի չէին հավատում, որ իրենց պահանջած սարքը բերելու ենք։ Մենք ներկայացրինք փաստաթղթերը, որից հետո սկսեցին արհեստական բարդություններ դնել մեր առաջ։ Սարքն արտադրելու համար, ըստ պլանի, տրված էր 5 ամիս, բայց մեզ ասացին, որ այն պետք է բերենք 2 ամսում, հույս ունեին, որ չենք հասցնի։ Բացի այն, որ սարքը գտնվում էր Չինաստանում, անհրաժեշտ էր, որ դրա հետ դիզել-գեներատոր միացված լիներ, համապատասխան կոնտեյներ լիներ։ Մենք գրեցինք ընկերությանը, փոխեցինք լոգիստիկան ու մեծ բարդություններով այն բերեցինք պահանջված 2 ամսում»,- պատմում է Երեմ Սարգսյանը։

Սարսափ «քվեստը» շարունակվում է

Երբ բեռն արդեն Հայաստանում է լինում ու պատրաստ մաքսային ձեւակերպման, պարզվում է՝ շենքը, որը Մուրացանի հոսպիտալի տարածքում կառուցվել էր հատուկ նոր ՄՌՏ սարքը տեղադրելու համար, կիսաքանդ վիճակում է` չունի առանձին եռաֆազ հոսանք, չկա ոչ մի պայման՝ մի քանի տոննա քաշով հսկայական նուրբ սարքավորումը ներս մտցնելու համար։ Շենքը պետք է վերակառուցվեր։ Այսինքն՝ սարքը բերել են տվել կայծակնային արագությամբ, բայց տեղը պատրաստ չի եղել։ 2023 թ. դեկտեմբերի 23-ին ընկերության տնօրենը նամակ է գրում վարչապետին։ Նրան կանչում են նախարարի տեղակալ Բրուտյանի եւ ռազմաբժշկական վարչության պետ, վերջերս գեներալի կոչում ստացած Փաշոյանի հետ հանդիպման։ Կազմվում է համատեղ գործողությունների պլան, թղթի վրա գծում են՝ ով ինչ պետք է անի, տարին փոխվում է, բայց շենքը նույն՝ քանդված վիճակում էլ մնում է։ Պարզվում է՝ ՊՆ-ն շինարարին գումար չի տալիս, անհրաժեշտ փաստաթղթային հարցերն է ձգձգում։ «Ամեն ինչ անում են, որ մեր աշխատանքը տապալեն»,- ասում է Երեմ Սարգսյանը։ Նա «Հրապարակի» խմբագրություն էր եկել իր հաշվապահի հետ ու ամեն բառին համապատասխան թուղթ էր հանում տրցակից։

Ի վերջո, 2024 թվականի մարտին, երբ շենքն ու բոլոր պայմանները վերջապես պատրաստ են լինում, Մուրացանի հոսպիտալ են ժամանում արտերկրից հրավիրված ինժեներները, որոնք պետք է ՄՌՏ սարքի տեղադրման համար հատուկ սենյակ կահավորեին, բայց ՊՆ-ն վերցնում ու առանց որեւէ բացատրության արգելում է նրանց մուտքը հոսպիտալի տարածք։ Խեղճ ինժեներները մի ամբողջ շաբաթ ապրում են հյուրանոցում ու մեկնում Հայաստանից։

Ինչպես են մի քանի տոննա կշռող ՄՌՏ սարքը «գլորելով» մտցրել «Մուրացան»

Քվեստի այս հատվածը հաղթահարելուց հետո, երբ մի քանի տոննա քաշով հսկայական սարքը պետք է ներս մտցվեր, Երեմ Սարգսյանը զանգահարում է ՊՆ ռազմաբժշկական վարչություն, խնդրում՝ գոնե մի 10 հոգի ուղարկեն, որ օգնեն՝ ծանր ապարատը ներս տանել։ Այս տարրական խնդրանքն էլ է մերժվում։ Սարգսյանը ստիպված մոբիլիզացնում է իր ընկերության բոլոր աշխատողներին, ու մարդիկ սեփական ուժերով, ձեռքով ՄՌՏ սարքը «գլորելով» ներս են մտցնում Մուրացանի հոսպիտալ։ Սարքը վերջապես միացնում են։ Այսօր էլ այն Մուրացանի հոսպիտալի տարածքում՝ հատուկ կառուցված շենքում դրված է, միացված է, բայց չի աշխատում։ Հետո ՊՆ ընդունող հանձնաժողովն է սկսում «մանր-մունր» տեխնիկական անհամապատասխանություններ ման գալ։ Օրինակ, որ սեղանի բարձրությունը մի քանի սմ ավել պետք է լիներ` պակաս է։ «Չնայած բոլոր չափանիշները նախապես իրենց հետ համաձայնեցված են եղել ու երկկողմանի ստորագրված։ Դրանից հետո մեր երաշխիքային գումարը՝ 650 հազար դոլարի չափով, պետք է քաշեին, բայց մենք դիմեցինք դատարան»,- ասում է Երեմ Սարգսյանը։ Դատական ոդիսականի մեջ մի հետաքրքիր «հաշտեցման» էպիզոդ կա։ Որպես փոխհատուցում՝ ՊՆ-ն ընկերությունից պահանջել է հոսպիտալին մի հատ էլ ձրի համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) սարքավորում։ Ընկերությունը` միայն թե հարցը լուծվի, համաձայնել է ու պաշտոնական գրություն ուղարկել ՊՆ։ Բայց այս փաստաթուղթն էլ է մնացել թղթի վրա։

ՀԳ․ Ճարահատյալ դիմել են դատարան, բայց առաջին ատյանը հօգուտ ՊՆ-ի որոշում է կայացրել։ Այն բողոքարկել են։ Իսկ 550 միլիոնանոց սարքը դեռ չի ծառայում ոչ մեկին, հարյուրավոր զինվորներ ամիսներով ՄՌՏ հետազոտություն անցնելու իրենց հերթին են սպասում այլ կլինիկաներում, որոնց դիմաց ՊՆ-ն է վճարում։ Ընկերության փողերը սառեցված են:

Ուզում էինք նաեւ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալ, չնայած «Աննարկայի» տրամադրած փաստաթղթերը, նամակագրությունը կասկածի տեղիք չեն տալիս։ Այնուամենայնիվ, ՊՆ արձագանքին կսպասենք։ Ի դեպ, Սուրեն Պապիկյանի հետ անձամբ հանդիպելու խնդրանքով Երեմ Սարգսյանը բազմիցս դիմել է նախարարություն, բայց Պապիկյանը համառորեն հրաժարվել է ընդունել։ Իսկ պատերազմների մասնակից, հազար առողջական խնդիր ունեցող հարյուրավոր զինծառայողներ ունեն գլխի եւ ողնաշարի ծանր վնասվածքներ, կոնտուզիաներ, թաքնված հեմատոմաներ, եւ ՄՌՏ-ի ճշգրիտ ախտորոշումը կարող է միակ փրկությունը լինել:

hraparak.am

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am