«Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Արարատ Արմենիայի այս հաջողությունը ոչ միայն ֆուտբոլային է նաեւ այլ իմաստով։ Սա համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է կամ դրսեւորում։

Ինչպես հայտնի է, ակումբը պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ Սամվել Կարապետյանն ունեցել է ֆինանսական բավարար հնարավորություն, որպեսզի միանգամից ծախսեր այնքան տրանսֆերային փող, որ ակումբը լցնել այսպես ասած առնվազն միջին կարգի աստղերով եւ միանգամից ապահովեր հաջողություն եվրագավաթներում։

Բայց, Կարապետյանը գնացել է ակումբ, այսինքն համակարգ կառուցելու ճանապարհով։ 2019 թվականին՝ հիմնադրումից երկու տարի անց, ակումբը դարձյալ շատ մոտ էր Եվրոպայի լիգայի խմբային փուլին, բայց վերջին խաղում զիջեց 11 մետրանոցներով։ Դրանից հետո սակայն, ակումբը շարունակեց համակարգային, այսպես ասած հանդարտ, բնականոն ընթացքը՝ վերելքով ու վայրէջքով, բայց առանց «արհեստական խթանումների», այլ կայուն զարգացման տրամաբանությամբ։

Եվ գրեթե ութ տարի անց՝ եկավ այն հաջողությունը, որին շատ քիչ էր մնացել 2019–ին։

Սա համբերատար, համակարգային աշխատանքի, ռազմավարական, կոնցեպտուալ տեսալականի հիմքով առաջնորդվելու վկայություն է, ու այդ պատճառով է, որ համարում եմ ոչ միայն ֆուտբոլային արժեք։ Սա պարզապես աշխատանքային արժեք է բոլոր պարագաներում, բոլոր ոլորտներում։

Ի դեպ, ես նաեւ այս տրամաբանության ու մոտեցման, մտածողության մասին եմ խոսում, երբ անդրադառնում եմ նաեւ Հայաստանում ընդդիմադիր դաշտում վերափոխումների թեմային։

Ըստ այդմ, աշխատանքային այդ արժեքի բոլոր դրսեւորումները արժանի են ուշադրության, ուսանելի են, անկախ «մասնագիտական» հարթությունից։

Մեզ շատ պակասում է այդ երեւույթի, այդ մշակույթի արժեվորումը։ Արարատ Արմենիայի՝ նախօրեին արձանագրած աննախադեպ հաջողությունն այդ տեսակետից կարեւոր առիթ է, որը պետք չէ բաց թողնել»:

 

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am