Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներն, անկախ դրանց անվանումից կամ ձևից, բացարձակապես անօրինական և չհիմնավորված միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ պատժամիջոցներին հետևելուց և դրանք կատարելուց։ Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել այդ անօրինական գործողություններից բխող իրավիճակները կամ հետևանքները և չաջակցել դրանց», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության՝ այլ երկրների մասնակցությունն ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատերազմին համազոր կլինի «մեկ պետության կամքն անօրինական կերպով մյուս անկախ երկրներին պարտադրելուն», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության ևս մեկ կոպիտ խախտում է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «տնտեսական պատերազմի և նրա մեկուսացման» ի աննախադեպ մասշտաբի արշավ սկսելու մասին։ Միացյալ Նահանգների ղեկավարը նաև նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական ​​​​կառույցներն աջակցություն ցույց կտան Թեհրանին, կբախվեն լուրջ տնտեսական հետևանքների ԱՄՆ-ի կողմից:

 

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Կարևոր չէ, որ ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու վանքերը, կարևոր է, որ բավարարվի վրեժի ու նախանձի մութ զգացումը․ քաղաքագետ Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից էներգետիկ շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի մասին Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում թուրքական նավերի վրա հшրձակման պատճառով Տարածաշրջանային նոր համաձայնագրերը ազդարարում են նոր դարաշրջանի մասին, որտեղ հարևան երկրները հույսը դնում են իրենց սեփական կարողությունների վրա․ Ղալիբաֆ Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել Անկարայում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել Սև ծովում թուրքական նավերին հարվածելու պատճառով Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չկան․ Պեսկով Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում Փյունիկի երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Նելլի Դավթյանը վերանշանակվել է «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am