Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանման անդամները ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում հրթիռակիր ռմբակոծիչ են ոչնչացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է X հարթակում։

«Ռուսաստանի Էնգելսում Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» ստորաբաժանման զինվորները ոչնչացրել են Տու-95ՄՍ հրթիռակիր ռմբակոծիչ։ Սրանք հենց այն ինքնաթիռներն են, որոնք հարվածներ են հասցնում Ուկրաինային», – գրել է նա։Նա նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է առաջնագծից 1000 կիլոմետր հեռավորության վրա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ օգոստոսի 29-ի գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է 164 հարձակողական անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալների համաձայն՝ ՀՕՊ ուժերը խոցել կամ ճնշել են 137 ռուսական անօդաչու թռչող սարք։

BBC–ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Զապորոժիեի իշխանությունները տեղեկացրել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է մարզի «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետին, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Բացի այդ, հիպերմարկետում հրդեհ է բռնկվել։Հարվածի տակ է հայտնվել «Խորտիցա» ալկոհոլային խմիչքների գործարանը, որը ոչնչացել է բռնկված հրդեհի հետևանքով։Կիևի մոտ գտնվող Սվյատոպետրիվսկե գյուղում ռուսական զորքերը օգոստոսի 29-ի առավոտյան հարվածել են «Նովա Պոշտա» լոգիստիկ ընկերության պահեստին։

Բացի այդ, Խերսոնում անօդաչու թռչող սարքի բեկորներից տղամարդ է զոհվել։Սումիի իշխանություններն էլ հայտնել են, որ օգոստոսի 27-ի երեկոյան Սումիում ռուսական ավիահարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի 19 շրջաններում, Ղրիմում և Սև ծովի երկնքում ոչնչացրել են 512 ուկրաինական անօդաչու թռչող սարք։Յարոսլավլի մարզի նահանգապետը հայտնել է, որ մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 27-ը՝ վիրավորվել։ Նա հավելել է, որ նրանցից տասը վիրավորվել է, երբ խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են միջքաղաքային ավտոբուսի վրա։

Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Պավլովսկի Պոսադ քաղաքում գտնվող խանութի. պայթյունի ալիքը վնասել է մոտակա պոլիկլինիկան։Սևաստոպոլի նահանգապետը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքի մուտքին: ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է, որ գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Ուկրաինայի Օդեսայի և Կիևի մարզերին

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am